478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կվերականգնվի Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի պատմական դերը. ՀԱՁՄ
16:14
11 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կվերականգնվի Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի պատմական դերը, ասաց Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

«Հայաստանը միշտ միջազգային առևտրի ուղիների խաչմերուկ է եղել, և ոչ ուշ  հեռանկարում հայ-թուրքական սահմանի բացումից հետո որպես հաջորդ քայլ ես տեսնում եմ ընդհանուր առմամբ բոլոր սահմանների ներդաշնակ բացումը և հարևան շուկաների տարանցիկ սպասարկումը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Ղազարյանը։

Այս կապակցությամբ նա ավելացրեց, որ շնորհիվ տարանցիկ փոխադրման` «հարևան Վրաստանն այս տարի մեր հաշվին ապահովում է իր բյուջեի 40-50 տոկոսը»։

Խոսելով այն ոլորտների մասին, որոնք առավել հեռանկարային են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության համար, ՀԱՁՄ ղեկավարն ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի Հայաստանից Թուրքիայի միջով դեպի Միջերկրական ծով, իսկ այնտեղից՝ նշանակման կետ ապրանքների որոշակի խմբերի փոխադրման տրանսպորտային պայմանների բարելավմանը։ 

«Որոշ ապրանքախմբերի համար տրանսպորտային ծախսերը կնվազեն 20-25 տոկոսով»,- ընդգծեց նա։ Բացի այդ, Ղազարյանի խոսքերով, որոշակիորեն աշխուժանում է սահմանամերձ առևտուրը Գյումրիից և Արմավիրից մինչև Կարս և Իգդիր, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«Մենք կունենանք նաև լուրջ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Մեր երկու ցեմենտի հսկաները, որոնք ներկայումս, ես համոզված եմ, աշխատում են ոչ ամբողջ հզորությամբ, կկարողանան բավարարել թուրքական ինդուստրիայի պահանջարկը»,- ասաց նա։

Ղազարյանը նաև լուրջ ծրագրերի իրագործում է ակնկալում տրիկոտաժի արդյունաբերությունում։ Այդ կապակցությամբ նա նշեց, որ բանակցություններ են տարվում թուրքական խոշոր ձեռնարկությունների հետ Հայաստան հումք ներմուծելու և արտադրություն կազմակերպելու ուղղությամբ։  

«Սպիտակում արդեն գործում է ընկերություն թուրքական կապիտալով, իսկ այս տարվա մարտին մենք Ստամբուլում հանդիպել ենք Տրիկոտաժի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ և ստեղծել երկկողմ համաձայնագրի ստորագրումը պատրաստող պայմաններ»,- պարզաբանեց նա։

ՀԱՁՄ ղեկավարը նաև համագործակցության հեռանկար է տեսնում գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման գծով, առողջապահության ոլորտում, այդ թվում՝ կիրառական մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Խոսելով Թուրքիա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մասին՝ Ղազարյանը նշեց, որ այդ երկիր կարելի է ներմուծել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հայկական հանքային ջուրը, լիմոնադը և գարեջուրը։

«Լեռնահանքային հումքի մի մասը, վստահ եմ, կմշակվի Կեսարիայի տարածքում գտնվող խոշոր մետաղագործական ձեռնարկություններում»,- ընդգծեց նա։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: