480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ոստիկանները պարգևատրվել են «02» հեռուստահաղորդման հոբելյանական թողարկման կապակցությամբ
14:34
11 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ոստիկանության հասարակայանության հետ կապերի ու տեղեկատվության վարչության մի շարք աշխատակիցներ, վարչության պետ Սայաթ Շիրինյանի գլխավորությամբ, ուրբաթ պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով՝ «02» հեռուստահաղորդման 1000-րդ հոբելյանական թողարկման կապակցությամբ:

Ինչպես պարգևատրման արարողության ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, «02» ծրագրի ստեղծմանը մասնակցում են բարձր պրոֆեսիոնալ ու անհատական որակներ ունեցող մարդիկ:

«Գոյության 20 տարվա ընթացքում «02» հաղորդման լրագրողները դարձել են իսկական ոստիկաններ, օրենքի պահապաններ»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ հեռուստահաղորդումը ժողովրդի գիտակցության մեջ օրենքի գերակայությունն ու Ոստիկանության հեղինակությունն ամրապնդելու բարդ առաքելություն ունի:

Ոստիկանության պետը հայտնեց նաև, որ շուտով հաղորդման ձևաչափը նորացվելու է:

«Մենք կփորձենք ազատվել կարծրատիպերից, գտնել հաղորդման նոր մոտեցում: Այն պետք է ոչ միայն լուսաբանի Ոստիկանության աշխատանքը, այլև իրադարձությունների խոր վերլուծություն տրամադրի»,- ասաց Սարգսյանը:    

Իր հերթին Շիրինյանը նշեց, որ «02»-ը հայկական հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշ ունեցող հաղորդումներից է:

«Սա պարտավորեցնում է մեզ կատարելագործել հաղորդումը»,- ասաց վարչության պետը:

Հոբելյանի կապակցությամբ հուշամեդալներով պարգևատրվեցին նաև Ոստիկանության վետերանները, որոնք ներդրում են ունեցել հաղորդման ստեղծման գործում, ծրագրի գործընկերներն ու ընկերները: -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։