478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը տարվում է ոչ հօգուտ Հայաստանի. քաղաքական գործիչ
17:57
10 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման՝ անցյալ տարի սկսված գործընթացը տարվում է  ոչ հօգուտ Հայաստանի, կարծում է «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ներկայիս գործընթացում ես Հայաստանի համար ոչ մի օգուտ չեմ տեսնում, մասնավորապես առաջարկված արձանագրություններում բացակայում է ողջ հայության համար այդքան կարևոր Հայոց ցեղասպանության հարցը: Մեր կուսակցությունը ելնում է հիմնականում երկու սկզբունքից. ընդգրկել Ցեղասպանության հարցը բանակցային գործընթացում ու հասնել դրա ճանաչմանը և հասնել Թուրքիայի կողմից բոլոր տեսակի նախապայմաններից հրաժարմանը, մասնավորապես, Ղարաբաղյան հարցի առնչությամբ, քանի որ առաջարկված արձանագրություններում զգացվում է նման նախապայման»,- Կարապետյանը հայտնեց հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Կարապետյանի խոսքերով` այսօր Թուրքիան շատ վտանգավոր քաղաքական խաղ է տանում, որը ոչ մի կերպ շահավետ չէ հայկական կողմին, այդ իսկ պատճառով Հայաստանում պետք է իրապես գիտակցեն, որ առանց Ղարաբաղյան հակամարտության լուծման ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմերից երկուսն էլ երբեք վերջնական փոխհամաձայնության չեն գա:   

Միևնույն ժամանակ ՆԺ կուսակցության առաջնորդը նշեց, որ Հայաստանում շուտով կգտնվեն որոշակի ուժեր, որոնք նոր մոտեցումներ կներկայացնեն հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես, առաջարկված «արձանագրություններին»:

Կարապետյանը հակված է կարծել, որ այսօրվա դրությամբ երկրի հակամարտող քաղաքական ուժերը՝ իշխանամետ կուսակցությունները (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր») և ընդդիմադիր ՀԱԿ-ը հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության հարցերում միասնական մոտեցումներ ու ռազմավարություն ունեն:   

«Հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության հարցերում իշխանություններն ու ՀԱԿ-ը միասնական դիրքորոշումներ ունեն, որոնք տարբերվում են աննշան նյուանսներով»«- ընդգծեց քաղաքական գործիչը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: