486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը ոտնձգություն է կատարում Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ. փորձագետ
17:29
10 Սեպտեմբերի 2009

Վրացական կողմը հավակնություններ է ներկայացնում Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող  զուտ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ, ասաց Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը:

«Վրաստանի նկրտումները հայկական պատմական հուշարձանների նկատմամբ դրսևորվել են դեռևս խորհրդային ժամանակահատվածի սկզբնական փուլում, այդ  պատճառով էլ նրա այսօրվա դիրքորոշումը նորություն չէ»,- Կարապետյանն ասաց հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Օրերս 80 մարդուց բաղկացած վրացի արվեստի գործիչների-ուխտագնացների խումբը ուղևորվել է պատմական հայկական Տայք շրջանը վրացական «Երաժշտության մեջ կենդանացած խոսք» փառատոնի շրջանակներում: Ուխտագնացությունն անցկացվում է մի քանի փուլով Վրաստանի գրողների միության ու Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:  

Նախնական փուլում ուխտագնացները կծանոթանան Հայաստանի պատմական հուշարձաններին, այդ թվում Օշկի վանքին և Իշխան գյուղին: Ինչպես հայտարարում են հայ փորձագետները, երկար ժամանակ այդ հայկական պատմական հուշարձանները վրացական կողմը հայտարարում է վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներ և ցանկանում է ամեն գնով սեփականաշնորհել:     

Տվյալ փաստի շուրջ մտահոգություն հայտնելով՝ Կարապետյանը ափսոսանքով փաստեց, որ Վրաստանում մշակույթի գործիչները շատ ավելի ակտիվ են, քան Հայաստանում, և այս առումով վրացական կողմը շատ ավելի նախաձեռնող է, քան հայկականը:  

Նա հիշեցրեց, որ 20 տարի շարունակ Թբիլիսիում Տայքի քաղաքներից մեկի՝ Արտանուջիի անունով գիտական ամսագիր է լույս տեսնում (6-րդ դարավերջից Հայոց Բագրատունի արքայական տոհի նստավայրը):

Ընդ որում պատմաբանն ընդգծեց, որ ամսագրի յուրաքանչյուր համարում բազմաթիվ նյութեր են հրատարակվում, որոնցում բացահայտ կերպով արտահայտված են վրացական կողմի պահաջները Տայքի շրջանի պատմական հուշարձանների նկատմամբ:

«Չնայած այն բանին, որ Տայքը ժամանակակից Թուրքիայի մի մասն է, դրա տարածքի եկեղեցիների շատ անուններ հայկական ծագում ունեն»,- ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Տայքում տեղակայված հայկական պատմական հուշարձաններին, ապա Կարապետյանի խոսքերով՝ դրանց հաշվման աշխատանքները սկսվել են անցյալ դարի 20-ական թթ.-ից, բայց հանգամանքների բերումով մինչ այժմ ավարտված չեն:

Բացի այդ, ինչպես նշեց Կարապետյանը, եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Տայքի մի մասն է նաև վրացական Ջավախք հայաբնակ տարածքը:  

Փորձագետը մտահոգություն հայտնեց նաև այն մասին, որ վրացական ու թուրքական կառավարությունների միջև կա պայմանավորվածություն Արևմտյան Հայաստանի տարածքում զուտ հայկական հուշարձանների վերականգնողական աշխատանքները  սկսելու մասին:

«Այսօր մեծ խզում կա Հայաստանի պատմամշակութային ժառանգության ու ժամանակակից հայ սերնդի միջև: Անհրաժեշտ է, որ մենք ավելի հետևողական լինենք մեր նպատակներին հասնելու գործում»,- ընդգծեց Կարապետյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: