486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Բուլղարիան Հայաստանին է փոխանցել 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման հերոսների գործունեությանը վերաբերող փաստաթղթերի կրկնօրինակները
17:10
10 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բուլղարիան Հայաստանին է փոխանցել 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման հերոսներ Գարեգին Նժդեհի և Անդրանիկ Օզանյանի գործունեությանը վերաբերող  փաստաթղթերի կրկնօրինակները։

Գարեգին Նժդեհը (1886 - 1955) և Անդրանիկ Օզանյանը (1865 -1927) հայ ժողովրդի՝ օսմանյան տիրապետության դեմ մղված ազգային-ազատագրական շարժման հերոսներ են, 1912-1913 թվականներին մասնակցել են Օսմանյան կայսրության դեմ տարվող Առաջին Բալկանյան պատերազմին բուլղարական բանակի կազմում։

Անդրանիկն ու Նժդեհը 1912 թվականի սեպտեմբերին ստեղծեցին 300 հայ կամավորներից բաղկացած վաշտ, որը հերոսաբար կռվում էր թուրքերի դեմ։

Դրսևորած հերոսության համար Նժդեհը ստացել է բուլղարական և հունական պարգևներ, ինչպես նաև «Բալկանյան ժողովուրդների հերոս» կոչում։

Անդրանիկ Օզանյանը բուլղարական կառավարությունից ստացել է ամենաբարձր պետական պարգևը՝ «Արիության ոսկե խաչը»։ Պարգևատրվել է III և IV աստիճանի արծաթե խաչերով։ Նա դարձել է սպա, նրան տրվել է բուլղարական քաղաքացիություն և նշանակվել թոշակ։

Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի գործունեության մասին պատմող փաստաթղթերը պահվում են Բուլղարիայի ազգային արխիվում և Մեծ Տիրնովոյի Ռազմապատմական արխիվում։

Փաստաթղթերի կրկնօրինակները հինգշաբթի հայկական կողմին են փոխանցել ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովը և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, տեղեկացրեցին Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։