483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի համակարգչային խանութների միայն մեկ հինգերորդն է արտոնագրված ծրագրային ապահովում տրամադրում. BSA հետազոտում
17:01
10 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի համակարգչային խանութների միայն մեկ հինգերորդն է արտոնագրված ծրագրային ապահովում տրամադրում, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց BSA («Business software alliance») միջազգային կազմակերպության իրավական մասի խորհրդատու Նարինե Մկրտչյանը՝ ներկայացնելով անցկացրած դիտարկման արդյունքները:

Մոնիտորինգն անցկացվել է 2009 թ.-ի օգոստոսի 12-25-ը Երևանի կենտրոնում տեղակայված մասնագիտացված համակարգչային խանութներում: Մոնիտորինգն անցկացվել է միջազգային մեթոդիկայով, որի շրջանակներում իրականացվել է 100 այց խանութներ՝ յուրաքանչյուրը 5 անգամ: Այցերն իրականացվել են տարբեր օրերի և տարբեր ժամանակ: Մոնիտորինգի խմբի անդամների այցերի նպատակը իբր թե համակարգիչ գնելն ու ԾԱ տեղադրելու ցանկությունն էր:  

«Մոնիտորինգի հիմնական նպատակը սպառողների իրազեկության մակարդակի գնահատականն է և ծրագրային ապահովում արտադրող ընկերությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը»,- ասաց Մկրտչյանը:  

Նա նշեց, որ խանութները տեղեկացվել էին BSA նպատակների ու խախտումների հետ կապված քրեական պատասխանատվության մասին, իսկ մոնիտորինգից մեկ ամիս առաջ պաշտոնապես տեղյակ է պահվել ստուգումներ անցկացնելու մտադրության մասին:  

«Այդուհանդերձ, արդյունքներն այնպիսին են, որ ստուգված 20 խանութներից ընդամենը 4-ում է (Bever Computers, Doxx computers, Unicomp, Computer Service), որ հաճախորդներին ոչ մի անգամ չի առաջարկվել չարտոնագրված ծրագրային ապահովում, ավելին, հաճախորդներին ներկայացվել են օրինական և անօրինական ԾԱ առավելություններն ու թերությունները»,- ասաց Մկրտչյանը:  

Նրա խոսքերով՝ մնացած 16 խանութներում գրացվել են խախտումներ, մասնավորապես, այցի ու «վերահսկիչ գնման» ընթացքում խանութներում հաճախորդներին մերժել են արտոնագրված ծրագրային ապահովում տրամադրել, ինչպես նաև կատարվել է արտոնագրված ԾԱ հակագովազդ:

«Խանութների թվում, որոնք տեղյակ լինելով խախտումների մասին, այնուամենայնիվ շարունակել են հաճախորդներին թյուրիմացության մեջ գցել, կատարել են արտոնագրված արտադրանքի հակագովազդ ու առաջարկել օգտագործել միայն անօրինական ԾԱ, նա նշեց RAS, Compmarket, Microring, AIG computers, Sergios խանութները»,- ասաց փորձագետը: 

Նա հիշեցրեց, որ BSA-ի հիմնական առաքելությունը ՏՏ ոլորտում ընկերություններին աջակցելն ու տվյալ ոլորտում օրինականության ապահովումն է: Կազմակերպության գործունեության մեխանիզմներն ուղղված են բնակչության իրազեկության բարձրացմանն ու Դաշինքի անդամ-ընկերությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

«Մոնիտորինգի արդյունքների հրապարակումը տվյալ խանութները հասարակական դատին հանձնելու նպատակ չունի, այլ արվել է մեր գործունեության արդյունավետությունը ստուգելու համար,  ու մեզ հնարավորություն է տալիս հետագայում Դաշինքի անդամների հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով իրավապահ մարմինների աջակցությամբ իրականացնել Հայաստանում մեր հաճախորդների պաշտոնական իրավունքների ու շահերի պաշտպանություն»,- ասաց Մկրտչյանը:

BSA զեկույցի համաձայն՝ Հայաստանում համակարգչահենության մակարդակը 2008 թ.-ի արդյունքներով 92 տոկոս է կազմել՝ 2007 թ.-ի 93 տոկոսի համեմատ: Հայաստանում չարտոնագրված ԾԱ օգտագործելուց հասցված վնասը 2008 թ.-ին 7 մլն դոլար է կազմել:

Համակարգչահենության ամենացածր մակարդակ ունեցող երկրներն են ԱՄՆ, Ճապոնիան, Նոր Զելանդիան և Լյուքսեմբուրգը, որոնցում համակարգչահենության մակարդակը մոտ 20 տոկոս է կազմում: Ընդ որում համակարգչահենության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներն են Վրաստանը 95 տոկոսով, Բանգլադեշը, Զիմբաբվեն և Հայաստանը 92-ական տոկոսով, ինչպես նաև Շրի Լանկան, Ադրբեջանն ու Մոլդովան, որտեղ համակարգչահենության մակարդակը 90 տոկոս է կազմում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: