480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
«Յունոստ» ռուսաստանյան գրական ամսագրի սեպտեմբերյան համարը նվիրված է Հայաստանում ռուսական խոսքի օրերին
16:45
10 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Յունոստ» ռուսաստանյան գրական-գեղարվեստական  ամսագրի սեպտեմբերյան համարը նվիրված է Հայաստանում ռուսական խոսքի օրերին, տեղեկացրեց ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարևը Երևանում հայ և ռուս գրողների հանդիպման ժամանակ։

Նա հայտարարեց, որ համարում ընդգրկված են Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի ողջույնի խոսքերը։

«Համարում ընդգրկված են ինչպես երիտասարդ հայ գրողների և բանաստեղծների ստեղծագործություններն, այնպես էլ ակնարկներ հայկական մշակույթի, պատմության, ազգային ավանդույթների մասին, որպեսզի ընթերցողը կարողանա պատկերացում կազմել այս երկրի մասին»,- ասաց Դուդարևը։

Նա ընդգծեց, որ ոչ միայն  ռուսաստանյան, այլև հայ երիտասարդ գրողները ռուս մեծ գրականության ժառանգորդներն են, «քանի որ ծանոթանալով նրանց ստեղծագործություններին՝ հասկանում ես, որ նրանք ոգեշնչվում են ռուս դասականներից»։

Ամսագրի գլխավոր խմբագիրը կարևորեց երկու երկրների երիտասարդ տաղանդների միջև մասնավոր շփումները։

«Պետք է ամեն կերպ խրախուսել երիտասարդ գրողներին, քանի որ նրանցն է մեր երկրների մշակութային ապագան»,- ասաց Դուդարևն՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն ռուսերեն ստեղծագործող հայ հեղինակներին մասին է։

Ռուսական խոսքի օրերը Հայաստանում անցկացվում են 2007 թվականից Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանի հետ բարեկամության  և համագործակցության Ռուսաստանյան միության (РОДСА) օժանդակությամբ և համագործակցությամբ։

2009 թվականին Ռուսական խոսքի օրերը Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 9-15-ը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Հայաստանում ռուսական խոսքի գլխավոր հովանավորներն են ՎՏԲ-Հայաստան բանկն ու «Արմավիա» ավիաընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: