481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելը պայմանավորված է անձնական պատճառներով. «Ժառանգություն» կուսակցություն
18:13
09 Սեպտեմբերի 2009

«Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարվելը Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորական մանդատից պայմանավորված է անձնական պատճառներով, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Ներկայումս, մեր կուսակցության ղեկավար Հովհաննիսյանի խոսքերով, պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճառներն անձնական բնույթ են կրում, որոնք կապված են ազգային սկզբունքային կարևորագույն հարցերի, այդ թվում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի հետ»,- ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ «Ժառանգություն» կուսակցությունը, սկսած 2008 թվականի մարտյան դեպքերից, փորձել է ընդհանուր երկխոսություն գտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ առաջարկելով ստեղծել քաղաքական միասնական պլատֆորմ։

Սաֆարյանը նշեց, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններից հետո և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին իրադարձություններից հետո «Ժառանգությունը» սկսեց հոռետեսորեն վերաբերել ինչպես իշխանական օղակներին, այնպես էլ ընդդիմադիրներին՝ չտեսնելով դրանցում փոխադարձ համագործակցության լուրջ պատրաստակամություն հանուն ազգային շահերի պաշտպանության։  

Քաղաքական գործիչը նշեց, որ այս ամենի ֆոնի ներքո և, մասնավորապես, Հայաստանի իշխանությունների կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայ ժողովրդի հետ չհամաձայնեցված որոշումների ներքո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

«Նրա հրաժարականը, սակայն, չի նշանակում, որ նա հեռանում է կուսակցությունից և մեծ քաղաքականությունից։ Հովհաննիսյանը կմնա կուսակցության ղեկավարի պաշտոնում, բայց խորհրդարանից դուրս՝ շարունակելով աշխատել և ծառայել իր ժողովրդին»,- ընդգծեց Սաֆարյանը։

Ակնկալվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին խորհրդարանում կփոխարինի Մովսես Արիստակեսյանը։

Սաֆարյանն ավելացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է նաև մասնակցել Հայաստանի 2012 թվականի Ազգային Ժողովի ընտրություններին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: