484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայությունը որևէ կերպ չի առնչվում Երևանի մարտի 1-ի դեպքերի հետ. հանձնաժողով
17:43
09 Սեպտեմբերի 2009

ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայությունը ոչ մի կապ չունի Երևանի մարտի 1-ի դեպքերի հետ, ասաց զանգվածային անկարգությունների հետաքննության  ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ՀՀ Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը:

Արսենյանը գլխավորել է կազմալուծված փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի մեղադրանքների ստուգման խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային խումբը: Ըստ Քոչարյանի ու Սաֆարյանի՝ իբր թե մարտի մեկի դեպքերի նախօրեին երկրի պաշտպանության նախարարության պահեստներից մեկից պաշտոնատար անձանց թիկնապահներին 950 ռազմական համազգեստ է բաժանվել:

Պահեստի ուսումնասիրության արդյունքում, որտեղ փաստահավաք խմբի նախկին անդամների հավաստմամբ, իբր թե, տրվել էին համազգեստները, խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամները նման մեղադրանքի հաստատում չեն գտել: Ինչպես տեղեկացրել է Արսենյանը, խմբի անդամները ստուգել են մատյանները, պարզվել է, որ այդ օրերին նման իրային շարժք չի եղել: Մարտի 1-ին ապրանքների շարժք տեղի չի ունեցել, քանի որ այդ օրը պահեստում հաշվառում է կատարվել. նման հաշվառումներ կատարվում են 10 օրը մեկ անգամ:

«Պահեստի մատյանում մենք չհայտնաբերեցինք փաստահավաք խմբի անդամների խոսքերը հաստատող ոչ մի տվյալ: Նշված ժամանակահատվածում պահեստից դուրս են գրվել միայն մահճակալներ ու սրբիչներ: Մեր աշխատանքը թույլ է տալիս հաստատել, որ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայությունը ոչ մի կապ չունի  մարտի 1-ի դեպքերի հետ»,- ասաց Արսենյանը:

Ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշ Շահբազյանը նկատեց, որ եթե կեղծված լիներ գրանցամատյանը, պետք է փոխվեին կարգադրագրերը և հարյուրավոր սպաներ նորից ստորագրեին գրանցամատյանում, ինչը բացառվում է. յուրաքանչյուր իրային շարժքի դեպքում ստորագրում են երեք սպաներ, իսկ չորրորդը ստորագրում է հանդերձանքն ստացող զորամասի ներկայացուցիչը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: