481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանի աշխատանքների ցուցահանդեսն է բացվել Երևանում
17:11
09 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանի աշխատանքների ցուցահանդեսն է բացվել և «Իմ Հայաստան» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը կայացել չորեքշաբթի Երևանում:

Ցուցահանդեսին ներկայացված է 75 աշխատանք, որոնց թվում են ինչպես բնանկարներ, այնպես էլ երկրի բարձրագույն ղեկավարության պաշտոնական հանդիպումների լուսանկարներ:

«Սա իմ սիրելի լուսանկարների ցուցահանդեսն է: Ես ողջ կյանքս արարողակարգային լուսանկարներ եմ արել, բայց այս ցուցահանդեսի լուսանկարները դուրս են արարողակարգի շրջանակներից:»- ասաց Շահբազյանը՝ նշելով, որ սիրում է բնությունը, սիրում է Հայաստանը և կուզենար լուսանկարել ոչ միայն պաշտոնական միջոցառումներ:  

Լուսանկարչի խոսքերով՝ ներկայացված ալբոմում առաջին երկու էջը նվիրված են քաղաքականությանը՝ Ղարաբաղյան շարժմանը, երկրաշարժին, պատերազմին, երեք նախագահներին, Ամենայն հայոց կաթողիկոսներին:

«Մնացածը բնությունն է ու իմ Հայաստանը, որը սիրում եմ ու շարունակելու եմ նկարել»,- ընդգծեց Շահբազյանը:

Նա հայտնեց, որ հաջորդ գիրքը կարող է նվիրված լինել Հայաստանի մարզերին:
 
Այն հարցին, թե կգա՞, արդյոք, այն պահը, երբ հեղինակը կդադարի նկարել, Շահբազյանը պատասխանեց՝ ոչ: «Ես անկեղծ եմ աշխատում, քանի որ սիրում  եմ լուսանկարել»,- ասաց լուսանկարիչը:

Չնայած այն բանին, որ Շահբազյանը ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է, նա հայտնեց, որ երբեք ոչ մի կուսակցության անդամ չի եղել և քաղաքականության հետ ոչ մի կապ չունի:

Իր հերթին ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց Շահբազյանի զգալի ներդրումը հայկական լուսանկարչական գործի ոլորտում:

«Մենք գործ ունենք իր հայրենիքը սիրող հեղինակի հետ, ինչի մասին է վկայում այսօր ներկայացված գրքի անվանումը»,- ասաց Աղամյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: