478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+29
Եղանակը Երևանում
Հայ
Երրորդ պատանեկան օլիմպիական խաղերը կարող են անցկացվել Հայաստանում
15:21
09 Սեպտեմբերի 2009

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը Լոզանում միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեի հետ հանդիպման ժամանակ երրորդ պատանեկան օլիմպիական խաղերը Հայաստանում անցկացնելու ցանկություն է հայտնել:   

Ինչպես ասվում է Հայաստանի ԱՕԿ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով Լոզանում են գտնվել՝ ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեի հրավերով:

Ծառուկյանն առաջարկել է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի և միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստեր անցկացվեն նաև Հայաստանում, քանզի կան համապատասխան բոլոր պայմանները:

Ծառուկյանը նաև ընդգծել է, որ միջազգային պայմաններին համապատասխանող մարզակառույցներ կան, որոնցում կարելի է կայացնել ցանկացած մասշտաբի մրցումներ:

Իր հերթին Ժակ Ռոգեն հավաստիացրել է, որ աստիճանաբար ավելի կամրապնդվի ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի համագործակցությունը, որի արդյունքում կշահի սպորտն ընդհանրապես, և մասնավորապես կաշխուժանա մարզական կյանքը Հայաստանում:

Ժակ Ռոգեն ասաց, որ տեղյակ է նաև մարզահանգրվանների կառուցման և վերանորոգման, ժամանակակից մարզոցների ու հանդերձանքի ձեռք բերման աշխատանքներին, Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարերի մասին, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, օլիմպիական խաղերում հայ մարզիկների աճող հաջողություններին:

Ծառուկյանը և Գրիգորյանը պաշտոնական-գործնական հանդիպումներ են ունեցել նաև «Սպորտը և մտավոր խաղերը» կազմակերպության ղեկավար Հեյն Վերբրուգենի, պատանեկան օլիմպիական խաղերի դեպարտամենտի պատասխանատու աշխատող Էսար Գաբրիելի, օլիմպիական համերաշխություն կազմակերպության տնօրեն Պերե Միրոյի և նրա տեղակալ Փամելա Վայփոնդի հետ: Նրանք այցելեցին նաև օլիմպիական թանգարան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: