481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Խորվաթիան տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեն. Սարգսյան
14:16
09 Սեպտեմբերի 2009

Հայաստանն ու Խորվաթիան արդյունավետ տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեն, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-խորվաթական գործարար համաժողովի ժամանակ:

«Հայաստանն ու Խորվաթիան պատմականորեն բնականոն հարաբերություններ և տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեցող երկրներ են: Դարերի խորքից է գալիս երկու ժողովուրդների` միմյանց ճանաչելու և համագործակցելու ցանկությունը, ինչի համար վերջին տարիներին ստեղծվել են ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական համագործակցության համար նպաստավոր պայմաններ», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Խորվաթիայում:

Ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը, անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազմաճյուղ և գիտատար տնտեսություն, և երկու երկրներն էլ ունեն համանման հավակնություններ տնտեսության զարգացման ապագայի հարցում:

«Այդ իրողությունը մեր գործարարների համար լայն հնարավորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործունեություն տնտեսության ամենատարբեր ոլորտներում», - կարծում է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքերով` Հայաստանի ավանդույթները, գիտական և տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության և քիմիական արդյունաբերության ոլորտների համար:

Ինչպես ընդգծել է նախագահը, Հայաստանը լուրջ ներուժ ունի նաև գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի զարգացման ոլորտներում:

«Այս ոլորտները հայտարարված են որպես գերակա ոլորտներ, և մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի զարգացման համար` նպատակ ունենալով կայացնել մեծ «արժեք ավելացնող», արտահանմանն ուղղված և միջազգայնորեն մրցունակ տնտսություն», - ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը հիշեցրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և Հայաստանում, և Խորվաթիայում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, և երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում:

ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև որպես ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառման միջոցով Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացին ուղղված գործիք:

«Այս առումով  մենք քննարկել ենք «Էրիքսոն» ֆիրմայի խորվաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղությամբ», - նշել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտում խորվաթական փորձի կիրառումը, մասնավորապես, մասնագետների պատրաստման գործում: ՀՀ նախագահի կարծիքով, երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաև Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում` «Հյուսիս-Հարավ» մայրուղու, երկաթգծի և ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում:

«Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լայն հնարավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար», - ընդգծել է ՀՀ նախագահը:

Բացի այդ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարող է ապահովել Խորվաթիային ֆինանսական շուկա ներդրումների արդյունավետ դուրս գալը, մասնավորապես, նրա խոսքերով, Հայաստանի բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր,իսկ ֆոնդային բորսան «OMX NASDAQ»-ի սեփականությունն է:

«Մենք նախատեսում ենք նաև ներդնել նոր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը: Պարտադիր կուտակային համակարգի կառուցվածքը շատ նման է Խորվաթիայում գործող համակարգին, որի հնարավորությունները, կարծում եմ, արդեն իսկ առկա փորձից ելնելով, չեք թերագնահատի», - հայտարարել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: