480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Իրավապահ մարմինները թույլ չեն տա Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրի. գլխավոր դատախազ
17:56
08 Սեպտեմբերի 2009

ՀՀ իրավապահ մարմինները թույլ չեն տա Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրի, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանիի հետ հանդիպման ընթացքում։

«Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն համապատասխան ներուժ և վճռականություն՝ թույլ չտալու Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրի»,- մեջբերեցին Հովսեփյանի խոսքերը գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Գլխավոր դատախազը նշեց նաև, որ քիմիական բաղադրության թմրամիջոցներն, ըստ քրեական գործերի ուսումնասիրության, Հայաստան են ներմուծվում հիմնականում Իրանից։ Նա հույս հայտնեց, որ Իրանի իրավապահ մարմինները հետևողական կլինեն բացահայտելու ԻԻՀ տարածքից Հայաստան թմրամիջոց առաքողներին:

Հանդիպման ընթացքում  ՀՀ գլխավոր դատախազը բարձր գնահատեց երկու երկրների միջև իրավական փոխօգնության և դատապարտյալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում դեսպանի ունեցած ներդրումը՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների համագործակցության սերտացմանը:

Կողմերը կարևորեցին  երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ՝ ընդգծելով հատկապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման և հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների առավել սերտ համագործակցության կարևորությունը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` Իրանի դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին հրավիրեց Իրան։  

Նա ողջունեց նաև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված համատեղ գործողությունների ծրագիր հաստատելու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: