486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Արմավիա» ընկերությունը ծրագրում է կոդ-շեր պայմանագրեր ստորագրել եվրոպական երեք ավիաընկերությունների հետ
17:13
08 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը ծրագրում է կոդ-շեր պայմանագրեր ստորագրել եվրոպական երեք ավիաընկերությունների հետ, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ղազարյանը:   

Նա նշեց, որ սեպտեմբերի 4-ին Փարիզում բանակցությունների արդյունքում կոդ-շեր է կնքվել հայկական «Արմավիա» ավիաընկերության ու Air France-ի միջև, ինչը հնարավորություն է տալիս ավելացնել Փարիզ կատարվող չվերթների հաճախականությունը, ինչի առնչությամբ ամենօրյա չվերթերի թիվը Երևանից Փարիզ կհասնի 5-ի, իսկ Փարիզից Երևան՝ 4-ի:   

«Սա թույլ կտա մեր ուղևորներին ավելի հաճախ ուղևորվել Փարիզ՝ օգտագործելով ֆրանսիական մայրաքաղաքի տարանցիկ հնարավորությունները»,- ասաց Ղազարյանը:

Ավելին, նրա խոսքերով, այս համաձայնագրի ստորագրմամբ «Արմավիան» առաջին քայլն արեց խոշորագույն եվրոպական ավիաընկերությունների հետ համագործակցելու ուղղությամբ:
 
«Սա լուրջ քայլ է, որը մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացնում»,- ասաց նա:

«Ժամկետներն ու ավիաընկերությունների անունները մենք առայժմ չենք հրապարակում՝ ելնելով կոմերցիոն գաղտնիքից, սակայն կարող եմ ասել, որ համապատասխան բանակցություններն արդեն տարվում են»,- ասաց Ղազարյանը:   

Նրա խոսքերով՝ կոդ-շերի ստորագրումը թույլ է տալիս ընկերությանը պահպանել գնային քաղաքականությունը, մասնավորպես, չնայած այն բանին, որ Եվրոպայում գինը որոշվում է ազատ սկզբունքով, այնուամենայնիվ, ավիաընկերությունները որոշում են ընդունել համատեղ ու միասնական գնային քաղաքականություն անցկացնելու մասին, ինչը թույլ կտա ուղևորներին տոմս ձեռք բերել ցանկացած օր՝ երկու ուղղությամբ էլ պահպանելով զեղչերի հնարավորությունը ավիատոմսեր գնելիս:   
 
Ընդ որում նա ընդգծեց, որ բոլոր չվերթերը կիրականացվեն ժամանակակից Airbus-320 ինքնաթիռներով՝ ավելացնելով, որ Երևան-Փարիզ չվերթի առաջին ուղևորներն արդեն օգտվել են նոր չվերթի ծառայություններից, որն իրականացվել է սեպտեմբերի 7-ին:  

Նաև պայմանագրի համաձայն՝ փոփոխվել է ժամանման տերմինալը Փարիզի Շառլ Դը Գոլ օդանավակայանում, որը փոխարինվել է ավելի ժամանակակիցով:

Բանակցություններ են տարվում նաև ինքնաթիռների փոխադարձ տեխնիկական սպասարկման վերաբերյալ:
 
«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30  ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք:

2008թ.-ին ընկերությունը մոտ 647000 ուղևոր է փոխադրել: Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է Ա-319, Ա-320, Իլ-86, Տու-134 ինքնաթիռներից: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: