484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արձանագրությունների ստորագրմամբ սկիզբ կդրվի ազգի պառակտմանը. Դաշնակցություն
16:49
08 Սեպտեմբերի 2009

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արձանագրությունների ստորագրմամբ սկիզբ կդրվի ազգի պառակտմանը, կարծում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:

«Փաստաթղթի ստորագրումով մենք սկիզբ ենք դնում հայ ազգի պառակտմանը, ինչը մեծ վտանգ է, որը պետք է գիտակցաբար կանխել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մարգարյանը։

Նրա խոսքերով, արձանագրությունների ստորագրումը Հայաստանի համար առաջին և ամենագլխավոր վտանգն է։ Մարգարյանը կարծում է, որ փաստաթղթերի ստորագրման միջոցով «Հայաստանը կհրաժարվի սերունդներին պատկանող իրավունքից», իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը Հայաստանի համար անվտանգության, իսկ հայ ազգի համար արժանապատվության և արդարության հարց է, խնդրահարույց կդառնա։

«Մեզ մտահոգում է հետևյալ խնդիրը՝ կա՞ն, արդյոք, մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրական արդյունքների հասնել հայ-թուրքական քննարկումներից, կարո՞ղ ենք մենք, արդյոք, ազդել քննարկումների արդյունքում ընդունված փաստաթղթերի վրա, հնարավոր կլինի՞, արդյոք, փոփոխություններ կատարել այդ փաստաթղթում»,- ասաց Մարգարյանը։

Արձանագրությունների կետերից, որոնցում կարելի է փոփոխություններ կատարել, նա նշեց Հայաստանի և Թուրքիայի կողմից պետությունների տարածքային ամբողջականության համատեղ ճանաչումը։ Միաժամանակ նա նշեց, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը փաստաթղթում ընդհանրապես բացակայում է։

Բացի այդ Մարգարյանը կարծում է, որ փաստաթղթերը հայերեն թարգմանելիս հայկական կողմն իրեն ի վնաս սխալ է թույլ տվել։

«Պետությունների տարածքային ամբողջականության համատեղ ճանաչումը Հայաստանի և Թուրքիայի կողմից նշանակում է, որ այդ երկրները ճանաչում են, ասենք, Ֆրանսիայի ամբողջականությունը»,- պարզաբանեց ՀՅԴ ներկայացուցիչը։

Մարգարյանը կոչ արեց նաև հայ ժողովրդին, որպեսզի անկախ քաղաքական համոզմունքներից՝ նա իր «ոչ»-ն ասի այդ արձանագրություններին և իր կամքով ստիպի իշխանություններին հաշվի նստել իր դիրքորոշման հետ։

Մարգարյանի խոսքերով՝ «Դաշնակցությունը» պատրաստ է համագործակցել նույն նպատակները հետապնդող ցանկացած ուժի հետ։ Միաժամանակ նա նշեց, որ պարտադիր չէ համագործակցության համար համատեղ փաստաթղթեր ստորագրել, բավական է կազմակերպել համատեղ ակցիաներ, որոնք ուղղված կլինեն պայմանագրի ստորագրման չթույլատրմանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։