478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կարող է վերադարձնել իր պատմական Արևմտյան Հայաստանի հողերը. փորձագետ
15:08
08 Սեպտեմբերի 2009

Հայաստանը կարող է վերադարձնել իր պատմական հողերը Թուրքիայի հետ սահմանների բացման շնորհիվ, կարծում է Հայաստանի խորհրդարանի խոսնակի խորհրդական, տնտեսագիտույթան դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Եթե Հայաստանը տնտեսապես պատրաստված լինի տնտեսական սուր մրցակցությանը Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում, ապա չի բացառվում, որ ոչ թե ռազմական գործողություններով, այլ տնտեսական լծակների միջոցով մենք կկարողանանք հետ վերցնել ներկայումս Թուրքիայի արևելյան մաս կազմող Արևմտյան Հայաստանի մեր հողերը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մանասերյանը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:

Հայ փորձագետի խոսքերով՝ այդ հողերը կարող են վերադարձվել դրանց վրա  հայկական կապիտալի ներհոսքով տնտեսական ազատ գոտիների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով։

Մանասերյանն ընդգծեց, որ նկատի ունի հայկական կապիտալը, ոչ թե Հայաստանի կապիտալը։

Միաժամանակ խոսնակի խորհրդականը նշեց, որ Թուրքիայի հետ սահմանների բացումից հետո կարող է առաջ գալ նաև զարգացման բացասական տարբերակը, որի դեպքում անպատրաստ հայկական ընկերությունները չեն դիմանա թուրքական ֆիրմաների հետ մրցակցությանը, ինչը կարող է հանգեցնել հայրենական արդյունաբերական կորստի։

Ինչպես նշեց Մանասերյանը, առաջին հերթին սահմանների բացումից առաջ անհրաժեշտ է պարզաբանել՝ ունե՞ն, արդյոք, հայկական ընկերությունները բավարար ներուժ՝ թուրքական ֆիրմաների հետ մրցակցությանը դիմանալու համար, որոնց մեծամասնությունը գործում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ, իսկ նրանց արտադրանքն արտահանվում է եվրոպական շուկաներ։

«Մեր քայլերը պետք է հավասարակշռված լինեն, չպետք է հապճեպ լինեն՝ չնայած արդեն առկա միջոցառումների ժամանակացույցին»,- հավելեց Մանասերյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: