486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը առաջին հաղթանակն է տարել «Մեծ Սաղավարտի» շարքի Բիլբաոյում անցկացվող շախմատի եզրափակիչ մրցաշարում
14:30
08 Սեպտեմբերի 2009

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել «Մեծ Սաղավարտի» շարքի  Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող շախմատի եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Տեղեկատվության համաձայն՝ Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին:

Առաջատար դիրքում է ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը, ով, պարտության մատնելով Ալեքսեյ Շիրովին, հավաքել է 6-ական միավոր: («Մեծ Սաղավարտ» մրցաշարերում միավորների բաշխումը տարբերվում է շախմատում ընդունված կարգից՝ երեք բալ հաղթանակի, մեկ բալ՝ ոչ-ոքիի համար):

Մրցաշարում տիրում է հետևյալ իրավիճակը՝ Գրիշչուկ՝ 6 միավոր, Արոնյան՝ 3 միավոր, Շիրով և Կարյակին՝ 1-ական միավոր: Երրորդ փուլում Արոնյանը սև խաղաքարերով ուժերը կչափի Շիրովի, Գրիշչուկը՝ Կարյակինի հետ:

Բիլբաոյում անցկացվող շախմատի 22-րդ կատեգորիայի գերմրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի շարքի հաղթողները՝ Վեյկ-ան Զեեում (Նիդեռլանդներ)՝ Կարյակինը, Լինարեսում (Իսպանիա)՝ Գրիշչուկը, Սոֆիայում՝ (Բուլղարիա)՝ Շիրովը և Նանկինում (Չինաստան)՝ Տոպալովը, ով հրաժարվել է մասնակցել եզրափակչին և նրան փոխարինել է երկրորդ տեղը զբաղեցրած Արոնյանը:

Բիլբաոյում անցկացվող երկշրջան մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 12-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։