478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռուսալեզու հեղինակների գրքերի շնորհանդեսը կանցկացվի Երևանում
14:21
08 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «P.R. Creative Teamwork» խումբը և Ռուսալեզու գրողների աջակցության հիմնադրամը չորեքշաբթի կներկայացնեն  Ռուբեն Փաշինյանի «Եռաբաժանում կամ (P.R.)2» և Դավիթ Խաչիյանի «Տուրիստական գործակալի խոստովանությունը» ռուսալեզու գրքերի շնորհանդեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հիմնադրամից։

««Եռաբաժանում կամ (P.R.)2»-ն Ռուբեն Փաշինյանի թվով արդեն հինգերորդ գիրքն է: Փաշինյանը նաև հեղինակ է « Համր մարգարե », «Ս.մ.Ս.», «P.R.»(&...), «ПРосто» գրքերի և Հայաստանում առաջին հեղինակային աուդիոգրքի («P.R.» (&...) գրքի աուդիո տարբերակը): 

Սպասվում է նաև «Եռաբաժանում կամ (P.R.)2» գրքում տեղ գտած պիեսի բեմադրությունը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

Դավիթ Խաչիյանի «Տուրիստական գործակալի խոստովանությունը» ռուսերեն լեզվով գրված առաջին գիրքն է։ Հեղինակի «Զրադաշտի անտիպներից» և «12» գրքերը, ի տարբերություն «Տուրիստական գործակալի խոստովանությունը» գրքի, գրված են հայերեն: Դավիթ Խաչիյանը նաև մի շարք հոդվածների և թարգմանությունների հեղինակ է:

«P.R. Creative Teamwork» խումբն ազատ խումբ է և կազմված է «կամավորներից», ովքեր իրենց ջանքերն ուղղում են տարաբնույթ մշակութային միջոցառումների և նախագծերի կազմակերպմանն ու իրականացմանը:

Մեկ տարի առաջ ստեղծված Ռուսալեզու գրողների աջակցության հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի ռուսալեզու գրողների միջև կապերի ամրապնդմանը։

Հիմնադրամին հաջողվել է  իր շուրջ համախմբել աշխարհի տարբեր երկրներից մի քանի տասնյակ ռուսալեզու հայ գրողների, որոնցից շատերը տարբեր միջազգային գրական մրցանակների մրցանակակիրներ են:  

Ներկայումս «P.R. Creative Teamwork» խումբը և Ռուսալեզու գրողների աջակցության հիմնադրամը, միավորելով ջանքերը, համատեղ աշխատում են մի շարք նախագծերի շուրջ: Այսպես՝ առաջիկայում անցկացվելիք նման համատեղ ծրագրերից է Երևանում անվանի գրող Սերգեյ Դովլատովի հուշ-երեկոյի կազմակերպումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: