480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական պայմանագիրը պետք է պարունակի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման տարրեր. փորձագետ
17:07
07 Սեպտեմբերի 2009

Ինչպիսի համաձայնագիր էլ ստորագրվի Հայաստանի և Թուրքիայի միջև, այն պետք է պարունակի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման տարրեր, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:

«Այսօրվա դրությամբ ես տեսնում եմ նմանատիպ, առնվազն, երկու տարր»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Դեմոյանը։

Նրա խոսքերով՝ առաջին հերթին չպետք է որևէ խոչընդոտ ստեղծվի կորած ազգակցական կապերի վերականգնման առումով, քանի որ ներկայումս հայտնի են մեծ թվով փաստեր, երբ մարդիկ տարբեր արյունակցական ճյուղերով փորձել են գտնել միմյանց։
 
«Դա թուրքական կողմի մտավախություններից մեկն է, Թուրքիայում հասկանում են, որ սերնդափոխությունն ամբողջովին չի ավարտվել, որպեսզի ազգակցական  կապերն ամբողջությամբ խզված լինեն»,- պարզաբանեց նա։

Դեմոյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման երկրորդ կարևոր տարրն անհապաղ կթողնի իր ազդեցությունը և պատասխանատվություն կդնի թուրքական կողմի վրա։

«Խոսքը հայկական մշակութային ժառանգության դաժան ոչնչացման մասին է Թուրքիայի ողջ տարածքում, ինչն այժմ գործող Լոզանի պայմանագրի խոխտում է»,- ասաց նա։

Այս կապակցությամբ փորձագետն ասաց, որ առաջնահերթ խնդիրներից պետք է լինի փաստահավաք խմբի ստեղծումն, այդ թվում, միջազգային փորձագետների և երրորդ կողմի մասնակցությամբ, ովքեր կանցկացնեն ամբողջովին ավերված, մզկիթների վերածված և այլ նպատակների ծառայող հայկական հուշարձանների հաշվառում Թուրքիայի ողջ տարածքում։

«Եթե մենք կարողանանք ներկայացնել որևէ հանձնաժողովի, այդ թվում՝ միջազգային դատարանին, կոնկրետ փաստերի բազմաթիվ օրինակներ պատասխանատվության պահանջով, Թուրքիան պարտավորված կլինի ոչ միայն վերականգնել այդ եկեղեցական հուշարձանները և այլ հոգևոր շինությունները, այլև փոխանցել դրանք հանրությանը»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Դեմոյանն ընդգծեց, որ «հանրություն» ասելով կարելի է հասկանալ ինչպես ստամբուլահայերին, այնպես էլ այն բոլոր հայերին, ովքեր կմեկնեն Թուրքիա և ոչ մեծ համայնքներ ու բնակավայրեր կստեղծեն այդ հոգևոր կենտրոնների շուրջ։

«Եվրոպական իրավունքի տեսանկյունից լուրջ խախտում կլինի այն, եթե Թուրքիան խոչընդոտի հայերի վերադարձին իրենց նախնիների հայրենիք։ Դրան կարող է հետևել լուրջ խնդիրների և դատավարությունների մի ողջ շղթա»,- հավելեց նա։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։