484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
DigiTec Expo 2009 հինգերորդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 2-4-ը
16:39
07 Սեպտեմբերի 2009

Հոկտեմբերի 2-4-ը Երևանում տեղի կունենա հինգերորդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական DigiTec Expo 2009 ցուցահանդեսը, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն (UITE) Կարեն Վարդանյանը:

«Մեր հիմնական խնդիրը տարածաշրջանային ցուցահանդեսի ձևավորումն է, որը կներկայացնի բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջին նվաճումներն ու տեխնոլոգիական նորույթները»,- ասաց Վարդանյանը: 

Նրա խոսքերով՝ ցուցահանդեսի նպատակը տեղեկատավական ու հեռահաղորդակցական ոլորտներում գործնական մթնոլորտի ստեղծումն է:
Ցուցահանդեսին կմասնակցեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 50 ընկերություններ, սպասվում է նաև, որ այն կունենան շուրջ 11-12 հազար այցելու:

«Այս տարի հատուկ ակտիվություն են ցուցաբարել նորաստեղծ ընկերությունները, ինչի առնչությամբ ծրագրվում է Startup ֆորում անցկացնել: Սպասվում է, որ դրան կմասնակցեն ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ, և ինչը հետագայում ցուցահանդեսի շրջանակներում կարող է վերածվել փոքր վենչուրային Ֆորումի»,- ասաց Վարդանյանը:   

DigiTec 2009 ցուցահանդեսին և DigiTec Startup ֆորումին զուգահեռ կանցկացվեն նաև էլեկտրոնային կառավարման e-government ֆորումը, տեխնոլոգիական նորույթների ավանդական սեմինարներ, խաղարկություններ, ինչպես նաև երկու «Line Tracking»-ի եզրափակիչը և Հայաստանում ռոբոտների (Armrobotics) բաց առաջնության նախատեսված 4 մրցույթների «համակարգչային սիմուլյացիան»:   

Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն նաև հարկերի էլեկտրոնային հայտարարագրման ծրագրի ներմուծման արդյունքները:

Ցուցահանդեսին կներկայացվի բջջային ծառայությունների առանձին անկյուն, որտեղ համապատասխան ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումները հայկական շուկայում:
 
Միջոցառման գլխավոր հովանավոր Ucom ընկերությունը կներկայացնի որակյալ ու մատչելի IP հեռուստատեսության ու IP հեռախոսակապի տրամադրման հնարավորությունները, իսկ ցուցահանդեսի պաշտոնական հովանավոր ADC ընկերությունը նոր ծառայությունները կներկայացնի:
Այս տարի DigiTec-ի շրջանակներում  կգործի նաև GameZone, որտեղ երիտասարդության ներկայացուցիչները կկարողանան ծանոթանալ խաղային վերջին լուծումներին, փորձարկել դրանք, մրցել միմյանց հետ:   

Կանցկացվեն նաև Armrobotics մրցույթի եզրափակիչ փուլերը՝ «Line Tracking»  և «համակարգչային սիմուլյացիա» ոլորտներում: 2009 թ.-ին ցուցահանդեսը կանցկացվի «Ձեր թվային ապագան» կարգախոսով: 

Սկսած 2005 թ.-ից ամենամյա ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
 
Ցուցահանդեսի տեղեկատավական հովանավորներն են Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը, «Պանորամա», «Banker.am», «Պանարմենիան», «Թերթ» տեղեկատվական կայքերը, «Երկիր Մեդիա» և «Արմ Նյուզ» հեռուստաալիքները, «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Ազգ», «Դելովոյ էքսպրես», «Կապիտալ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք de facto» թերթերը: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։