487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Առավոտյան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երեկոյան՝ Nabucco-ն. Հայաստանը նախագծում ներառելու հեռանկարները
13:28
07 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Առավոտյան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երեկոյան՝ Nabucco-ն…»:  Այսպես վերափոխելով անմահ «12 աթոռի» կերպարի արտահայտությունը՝ կարելի է բնութագրել Հայաստանը այդ նախագծում ներառելու հեռանկարները: Այդ հեռանկարներին է նվիրել իր հոդվածը «Կոմերսանտ» թերթը:

«Կոմերսանտը» նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման ակտիվացված գործընթացը հանգեցրեց նրան, որ օտարերկրյա ԶԼՄ-ներում ավելի հաճախ է խոսվումտարածաշրջանային խոշոր էներգետիկ նախագծերին Հայաստանի միանալու հնարավորության մասին, մասնավորապես այն մասին, որ քաղաքական առումով անկայուն Վրաստանին Nabucco նախագծում կարող է փոխարինել Հայաստանը:

Միաժամանակ նշվում է, որ Հայաստանը տարրանցիկ երկիր վերածելու ճանապարհին գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը դիտարկվում է որպես ռեսուրսային բազա Nabucco-ի համար:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:

Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի լուծված չլինելու պայմաններում հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է իր շահերին, ինչը նշանակում է, որ Բաքուն երբեք չի համաձայնի Հայաստանի միջով իր գազի տեղափոխման գաղափարի հետ՝ առանց ղարաբաղյան խնդրի՝ իր համար ընդունելի  կարգավորման:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին, ապա թուրքական Star թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ուրբաթ գրել է, որ Անկարան լիովին կարող է աջակցել Nabucco-ին Երևանի միանալու գաղափարին, որում Հայաստանը կարող է փոխարինել քաղաքական իմաստով անկայուն Վրաստանին, իսկ ադրբեջանական Ekspress թերթը մեջբերել է Բաքվի Տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաբիթ Բագիրովին, ով ենթադրել է, որ «ԵՄ-ն կարող է պահանջել տեխնիկական փոփոխություններ մտցնել Nabucco-ում, որպեսզի այն անցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի միջով»:

«Թուրքսամ» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը, մեկնաբանելով այդ հնարավորությունը, հայտարարել է «Կոմերսանտին», որ նման սցենարը սկզբունքորեն  իրական է: «Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսմանն ուղղված նախնական պայմանավորվածության մասին արձանագրության ստորագրման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հասկացրեց, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի բոլոր էներգետիկ նախագծերին: Ու թեև նա չնշեց Nabucco-ն, բոլորը հասկացան, թե ինչի մասին է խոսքը,- պարզաբանել է Օհանը: Մինչև տարեվերջ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են ճշտել Nabucco-ի ուղին, այդ պատճառով Անկարայում սկսել են արագացված տեմպերով պատրաստել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման արձանագրությունը: Դեռևս ժամանակը չէ այդ մասին պաշտոնապես խոսելու համար, սակայն դեռ մեկ տարի առաջ, երբ սկսվեց Վրաստանի պատերազմը, ես կանխատեսում էի, որ Nabucco-ն Ադրբեջանով կանցնի Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա: Եվ մեր արտգործնախարարը հաստատեց, որ դա լավ գաղափար է»:

Հարկ է նշել, որ օգոստոսի 31-ին թուրք և հայ արտգործնախարարների հանդիպման արձանագրության մեջ ասվում է, որ «կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն լավագույնս օգտագորել երկու երկրների միջև տրանսպորտի, կապի միջոցներն ու էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը»:

Մեկնաբանելով այդ ժամկետները՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (որի 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», 20 տոկոսը՝ ՀՀ կառավարությանը) վարչության նախագահ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է «Կոմերսանտին», որ այժմ խոսքը միայն Անդրկովկասում տեղական էներգետիկ նախագծերի զարգացման մասին է, իսկ Nabucco-ն այդ նախագծերի թվում չէ: Նրա խոսքերով՝ քննարկվում է Թուրքիա ռուսական գազի մատակարարման հնարավորությունը և իրանական գազի մատակարարումը Հայաստանի էլեկտրացանցեր, իսկ էլեկտրաէներգիան՝ ետ դեպի Իրան:

«Կոմերսանտը» նշում է, որ ավելի վաղ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը խոսում էր Իրանի և Թուրքիայի միջև փոխադարձ գործողությունների հնարավորության մասին: Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում այդ մատակարարումները կարող են կազմակերպվել հենց Հայաստանի միջով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։