480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի աշխատանքի նախարարությունը մտադիր է հատուկ ուշադրություն հատկացել երեխաների պաշտպանությանն ու ժողովրդագրական վիճակի բարելավմանը
16:48
04 Սեպտեմբերի 2009

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների պաշտպանությանը և ժողովրդագրական վիճակի բարելավմանը, հայտարարեց  նախարար Գևորգ Պետրոսյանը։

«Ժողովրդագրական քաղաքականությունը հատկապես կարևոր է ցանկացած երկրի համար։ Հայաստանում արդեն հավանության է արժանացել ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը, որը պետք է իրագործվի»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հաստատեց երկրի Ժողովրդագրական քաղաքականության 2009-2035 թթ. ռազմավարությունը և միջոցառումների համապատասխան ծրագիրը։ Կառավարության որոշմամբ, աշխատանքի նախարարին հանձնարարվել է կազմակերպել և համակարգել ժողովրդագրական զարգացման ծրագրերի մշակումը, անցկացնել ծրագրերի պարբերական դիտարկում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ կատարել դրանցում։

Ինչպես նշեց նախարարը, Հայաստանի աշխատանքի նախարարության գործուենության հիմնական ուղղություններ կդառնան արտագաղթի կանխումը, ծնելիության խթանումը, սոցիալական ծառայությունների և առողջապահության ծառայությունների մատչելիության ապահովումը։

Խոսելով երեխաների պաշտպանության ոլորտի մասին՝ Պետրոսյանը հատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի մանկատներում ապրող երեխաների խնդիրներին։ Նախարարի խոսքերով, հատուկ կվերահսկվի երեխաների խնամքին ուղղված պետական միջոցները ծախսելու ընթացքը և վերաբերմունքը երեխաների նկատմամբ։

Գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ Նախարարության կողմից մշտապես անցկացվող ստուգումների արդյունքում արդեն զբաղեցրած պաշտոնից ազատվել է  մանկատներից մեկի տնօրենը, ևս մի քանի մարդ կարգապահական տույժերի են ենթարկվել։ Միաժամանակ Պետրոսյանը նշեց, որ խրախուսվում է նաև մանկատների բարեխիղճ տնօրենների աշխատանքը։

Վերջին պաշտոնական տվյալներով, 2009 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանում գործում է 12 մանկատուն (8 պետական և 4 մասնավոր), որոնցում բնակվում է ավելի քան 1,1 հազար երեխա։

Նախարարն ընդգծեց, որ առանց երեխաների և հաշմանդամների շահերի լիարժեք պաշտպանության անհնար կլինի կառուցել ուժեղ և բարգավաճ Հայաստան։

2009 թվականի վեց ամիսների ընթացքում հանրապետության բնակիչների թիվն աճել է 2,3 հազար մարդով՝ 3 միլիոն 238,4 հազար մարդ 2009 թվականի հունվարի մեկի դրությամբ և 240,7 հազար մարդ 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։