484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բուհերի լիցենզավորման և որակի ստուգման նոր գործընթացը Հայաստանում կսկսվի 2010 թվականի հունվարի 1-ից
15:49
04 Սեպտեմբերի 2009

Բուհերի լիցենզավորման և որակի ստուգման նոր գործընթացը Հայաստանում կսկսվի 2010 թվականի հունվարի 1-ից, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը։ 

2009 թվականի փետրվարին Հայաստանում անցկացված ստուգումների արդյունքում դադարեցվել է 13 առևտրային և մասնավոր բուհի գործունեության լիցենզիաները։ Հանձնաժողովի տվյալների համաձայն, բուհերում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես, չի ապահովվել հաստիքային աշխատակիցների և գիտական աստիճան ունեցող դասախոսների պատշաճ մակարդակը, ուսումնական ծրագրերը բացակայել կամ չեն համապատասխանել Կրթության և գիտության նախարարության չափորոշիչներին, բուհերում առկա է եղել ուսանողների ոչ բավարար թիվ, ոչ պատշաճ մակարդակով են ձևակերպված եղել բուհերի տարածքների սեփականության իրավունքները։ 13 ուսումնական հաստատությունում, որոնց լիցենզիան դադարեցվել է, սովորել է շուրջ 1,1 հազար ուսանողներ։

Ինչպես նշեց փոխնախարարը, հին համակարգն ուներ խոցելի տեղեր, այդ թվում՝ անհավասար պայմաններ է նախատեսել պետական և մասնավոր բուհերի համար։

«Քանի որ մենք բախվում ենք որակի ապահովման հարցերին Հայաստանի պետական բուհերում և երկրում գործող օտարեկրյա բուհերի մասնաճյուղերում, որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել որակի ստուգման գործընթացը և մասնավոր բուհերից լիցենզիաները ետ վերցնելը, որպեսզի կրթության որակի ստուգումն անկացվի ողջ համակարգով միաժամանակ»,- ասաց Ավետիսյանը։
 
Նա նշեց, որ նախարարւոթյունն ամբողջովին անցել է կրթության համակարգում որակի ապահովման հարցի լուծմանը՝ բուհերում որակի բարձրացման նպատակով Բոլոնյան գործընթացին համապատասխան։

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, տվյալ համատեքստում Հայաստանում արդեն ձևավորվում է որակի ապահովման բացարձակապես նոր և անկախ համակարգ՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն, որը կզբաղվի կրթության որակի ապահովմամբ քոլեջներում և բուհերում։

«Համաձայն նախատեսված ժամանակացույցի, արդեն հաստատվել են կառավարության կողմից լիցենզավորման նոր պահանջներւ, անհրաժեշտ է հաստատել դրանց ներդրման որոշ կարգեր, և 1-2 ամիսների ընթացքում կսկսվի լիցենզավորման նոր գործընթացը։ Կրթության և գիտության նախարարի հանձնարարականին համապատասխան, լիարժեք փաթեթը պատրաստ կլինի 2010 թվականի հունվարի մեկին՝ լիցենզավորման նոր գործընթավի մեկնարկի մասին հայտարարման պահին»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքերով, ողջ գործընթացի սկիզբը 2010 թվականից սկսելը պայմանավորված է օրենսդրության մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, որոնք պետք է հաստատվեն կառավարության կողմից։

«Լիցենզավորումը կանցկացվի նոր սկզբունքներով, իսկ հավատարմագրումը կսկսվի մասնագիտական ուսման ողջ համակարգի, ինչպես մասնավոր բուհերի, այնպես էլ պետական բուհերի և քոլեջների համար»,- նշեց Ավետիսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: