482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գործազրկության էական աճ 2009 թ.-ի արդյունքներով չի լինի. նախարար
15:11
04 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը 2009 թ.-ին գործազրկության մեծ աճ չի կանխատեսում: 

«2009 թ.-ի սկզբից մինչև օգոստոսի 1-ը գործազրկությունը Հայաստանում աճել է 0,7 տոկոսով, և ներկայում գործազրկության մակարդակը 7 տոկոս է կազմում: Հաշվի առնելով, որ տարեվերջին 4 ամիս է մնում, ես գործազրկության էական աճ չեմ սպասում, քանի որ, իմ կանխատեսմամբ, այս ընթացքում որևէ էական գործընթաց տեղի չի ունենա, ինչը կարող է ազդել Հայաստանում գործազրկության աճի վրա»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

ՀՀ աշխատանքի նախարարության ղեկավարի կարծիքով, Հայաստանում ամենադժվար փուլն արդեն անցել է, և եթե գործազրկության էական աճ երկրում նկատվեր, ապա դա արդեն պետք է տեղի ունեցած լիներ:

Պետրոսյանը հավաստիացրեց, որ եթե 2009 թ.-ի անցած ժամանակահատվածում գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է ընդամենը 0,7 տոկոսով, ապա էական փոփոխություններ տվյալ ցուցանիշում մինչև ընթացիկ տարեվերջ չեն լինի:

Գործազրկության մակարդակը Հայաստանում 2009թ.-ի հունվար-հուլիսին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գնահատականներով, 6,8 տոկոս է կազմել 2008 թ.-ի հունվար-հուլիսի 6,3 տոկոսի համեմատ: «Հայաստանի զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում պաշտոնապես գրանցված աշխատանք փնտրողների թիվը 2009 թ.-ի հուլիսին 101 հազար է կազմել: Ընդ որում գործազուրկի կարգավիճակ հուլիսին ստացել է 84, 7 մարդ: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։