484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավելի քան 40 մասնավոր մանկապարտեզ այսօր փակման եզրին է. տնօրեն
15:06
04 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի 50 մասնավոր մանկապարտեզից ավելի քան 40-ն այսօր փակման եզրին է հարկային մեծ տուգանքների պատճառով, հայտարարեց Երևանի թիվ 53 մասնավոր մանկապարտեզի տնօրեն Վաչագան Մարդոյանը:

«Այսօր Հայաստանի ավելի քան 40 մանկապարտեզ, մասնավորապես Երևան քաղաքի թիվ 50, 53, 55, 18 և 60, գտնվում են փակման եզրին են համապատասխան արտոնագրի բացակայության պատճառով հանրապետության հարկային տեսչության կողմից ներկայացված մեծ հարկերի պատճառով»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մարդոյանը:

Նրա խոսքերով, այս մանկապարտեզների ղեկավարությունները չգիտեին տուգանքի կիրառման մասին «Նախադպրոցական կրթության մասին արտոնագրի» բացակայության դեպքում, և այժմ այդ մանկապարտեզների ղեկավարություններն ի վիճակի չեն վճարել նման մեծ գումար:

Իր հերթին, 2002 թ.-ին Երևանում բացված «Էրատոս» մասնավոր մանկապարտեզի տնօրեն Էլեն Մարդոյանն ասաց, որ «տուգանքը չվճարելու պատճառով իր հաստատությունը նույնպես փակվելու սպառնալիքի տակ է գտնվում»:

«Մեր և մյուս տուժած մանկապարտեզների անունից կոչ եմ անում հանրապետության բարձրագույն ղեկավարությանը՝ ի դեմս նախագահի ու վարչապետի, արդարացի լուծում գտնել այս խնդրին>,- ասաց Մարդոյանը:  

Նրա խոսքերով, ինքն այս խնդրանքով բազմաթիվ անգամ դիմել է Հարկային ծառայության ներկայացուցիչներին, որպեսզի տուգանքի չափը մեղմեն վճարման ժամկետները 6 ամսից երկարացնելով մինչև 3-5 տարի, սակայն բացասական պատասխան է ստացել:

Նախադպրոցական կրթության արտոնագրի մասին օրենքն ընդունվել է 2001 թ.-ին: 2006թ.-ին դրանում ուղղումներ են մտցվել: Մասնավորապես, նոր ուղղումների համաձայն, 23-րդ հոդվածն ասում է, որ համապատասխան արտոնագիր չունեցող հաստատությունները պարտավոր են որպես տուգանք վճարել եռամյա հարկի գումարի 50 տոկոսը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: