477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երկխոսությունը Կովկասում կզարգանա՝ չնայած վրացական իշխանությունների խոչընդոտներին. Շևչենկո
17:57
03 Սեպտեմբերի 2009

Երկխոսությունը Կովկասում կզարգանա՝ չնայած վրացական իշխանությունների խոչընդոտներին, հայտնեց Առաջին ալիքի հաղորդավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։  

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետևանքների կարգավորման հասարական հանձնաժողովը ներկայացնող պատվիրակության երկու ռուս լրագրողների՝ ՌԴ Առաջին ալիքի հաղորդավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոյին և «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովին: Պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում էր խորհրդաժողովի, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումների անցկացում, այդ թվում՝ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։

«Վստահ եմ, որ երկխոսությունը կշարունակվի, չնայած վրացական իշխանությունների խոչընդոտներին, քանի որ երկխոսության այլընտրանք չկա»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Շևչենկոն՝ նշելով, որ երկխոսությունը կարող է տեղի ունենալ «վրացական իշխանությունների հստակ քաղաքական վերաբերմունքի դեպքում»։ «Ես հույս ունեմ, որ նույնիսկ քաղաքական իշխանությունը Վրաստանում կփոխի իր դիրքորոշումը և կհասկանա, որ լուրջ քաղաքական սխալ, կամ ինչպես ասում էր մի հայտնի վրացի, «քաղաքական կարճատեսություն»  է թույլ տվել»,- ասաց Շևչենկոն։

Նա նշեց, որ երկխոսության անհրաժեշտությունը գիտակցում են նաև Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում, որոնք երկխոսություն են ծավալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։

Լրագրողի կարծիքով, երկխոսությանն անհրաժեշտ է ընդգրկել նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ներկայացուցիչներին։

Միաժամանակ հայտնի հաղորդավարը չբացառեց, որ իրենց վտարման մասին որոշումը կարող էր բխել նաև ոչ վրացական իշխանությունների կողմից։ Նա կարծում է, որ գոյություն ունեն օտարերկրյա պետություններ, որոնք նման որոշում են ընդունել խաղաղ երկխոսությանը Ռուսաստանի մասնակցությունը չկամենալու պատճառով, քանի որ իրենց խաղաղ Կովկաս պետք չէ։

«Ռուսաստանը Կովկասից դուրս հանելու ուժերը կամ կույր են, կամ հիմար։ Երկխոսությունը բարդ է լինելու»,- վստահ է Շևչենկոն։

Միաժամանակ «Իզվեստիա» («Լուրեր») թերթի խմբագիր Վլադիմիր Մամոնտովն առաջարկեց իր վրացի գործընկերներն տեղափոխել երկխոսությունը Մոսկվա կամ «չեզոք տարածք»՝ Երևան։

«Լրագրողներն, ամեն դեպքում, հաստատ կշարունակեն այդ երկխոսությունը: կկարողանան արդյոք և երբ ու ինչ ձևաչափով կմիանան քաղաքական գործիչները, կյանքը ցույց կտա, սակայն ժամանակն ու բարի նպատակներն անգամ ամենածանր հիվանդություններն են բուժում»,- ասաց Մամոնտովը:

ՌԻԱ Նովոստիի՝ ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևին, ի տարբերություն իր գործընկերների, վրացական իշխանությունները թույլատրել էին մտնել երկիր։ Պատվիրակությունը Վրաստան է մեկնել տարանցիկ ճանապարհով Երևանից, քանի որ ուղիղ ավիահաղորդակցություն Մոսկվայի և Թբիլիսիի միջև չկա։ Շևչենկոն և Մամոնտովը «Արմավիա» ավիաընկերության նույն չվերթով վերադարձան Հայաստանի մայրաքաղաք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: