482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմադիր կուսակցությունն անթույլատրելի է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախապայմանների առկայությամբ
17:01
03 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» հայկական ընդդիմադիր կուսակցությունն անընդունելի է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախապայմանների առկայությամբ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախաստորագրված արձանագրությունները՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ 

Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին:  Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:

«Հայաստանում չկա մի մարդ, ով չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Սակայն, մենք անընդունելի ենք համարում հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը նախապայմանների առկայությամբ»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Քաղաքական գործչի կարծիքով, արձանագրությունների ստորագրման ժամանակ հայկական իշխանությունները լուրջ զիջումներ են արել։ Մասնավորապես, Մարտիրոսյանը կարծում է, որ արձանագրություններում առկա մի քանի ասպեկտներ առավելագույն վտանգ են ներկայացնում։

«Առաջին հերթին դա «սահմանների բացման» վերաբերյալ դրույթն է, երկրորդ ասպեկտը՝ պատմական իրադարձությունների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը, որը գործնականորեն կասկածի տակ է դնում գիտական շրջանակներում ճանաչված Հայոց ցեղասպանության փաստը և խոչընդոտում է դրա միջազգային ճանաչման գործընթացը»,- ասաց Մարտիրոսյանը։
 
ԼՂՀ անկախության ճանաչման հարցն ու հայկական տարածքների պաշտպանության հարցը սպառնալիքի տակ է դրվում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության մեջ ընդգրկված՝ պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ դրույթով:

Միաժամանակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս կապակցությամբ նա կոչ է անում համայն հայությանը ստորագրահավաքով արտահայտել իր վերաբերմունքը առկա գործընթացի և նախաստորագրված արձանագրությունների ու Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Եթե իշխանությունները գործեն համաժողովրդական և պետական շահերին համապատասխան, ապա դեռևս հնարավոր է կանխել արձանագրություններում տեղ գտած դրույթների բացասական հետևանքները»,- նշեց Մարտիրոսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: