+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարությունը ծանոթացել է հանրապետություն ՏՏ-ոլորտի զարգացման հեռանկարներին
13:08
03 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, այցելել են Synopsys Armenia ընկերություն, որտեղ ծանոթացել են ընկերության գործունեության և հանրապետության ՏՏ-ոլորտի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հյուրերին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու 5 տարվա ձեռքբերումները:

«Մուսայելյանը ներկայացրել է Synopsys-ի ֆինանսական գործունեության դրական արդյունքները և նշել, որ ընկերությունը ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում ունի ֆինանսական ցուցանիշների և աշխատողների քանակի զգալի աճ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել աշխարհում Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և հեղինակության բարձրացմանն ուղղված միջոցառումներին և նոր նախաձեռնություններին:

Այդ հարցերի թվում կողմերն անդրադարձել են «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառման շրջանակներում իրականացվող մի շարք միջոցառումներին:

Մասնավորապես խոսքը ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի Ամենամյա Կրթական պարգևի մրցանակաբաշխության մասին էր, որն այս տարի կանցկացվի 5-րդ անգամ:

Բացի այդ, կանցկացվի Հայաստանյան միկրոէլեկտրոնիկայի 4-րդ ամենամյա օլիմպիադան, որն այս տարի արդեն դառնում է միջազգային՝ մասնակիցներ ունենալով Ռուսաստանից և Ուկրաինայից:

Այս տարի նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ-ում՝ Սիլիկոնային հովտում կանցկացվի ԱրմԹեք 09 համաժողովը: Սա երրորդ ամենամյա ԱրմԹեք Կոնգրեսն է, որն անցկացվում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:

ԱրմԹեք Կոնգրես 09-ը տեղի կունենա ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ՀՀ կառավարությունը շեշտադրում է ԱրմԹեք համաժողովի` որպես Հայաստանի ներկա ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականության և նախաձեռնությունների քննարկման, պլանավորման և իրականացման հարթակի տրամադրման միջոցի, ինչպես նաև համաշխարհային մակարդակով Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրներից մեկի մասին իրազեկության բարձրացման նշանակությունը:

Մուսայելյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ընկերության նոր նախաձեռնության վրա՝  որն է Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՏՏ ոլորտում Համաշխարհային Հեղինակության ամենամյա պարգևի հիմնադրումը: Հույիսի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, այս տարի առաջին անգամ կանցկացվի այս համաշխարհային մասշտաբի մրցանակաբաշխությունը:

Մրցանակը դիտվում է որպես փայլուն փոխկապակցող միջոց ապագայի պոտենցիալ ներդրումների համար, որը կբարձրացնի երկրի հեղինակությունը՝ որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, և կօգնի ընդգծել Հայաստանի տեղն ու դերակատարումը համաշխարհային ՏՏ քարտեզի վրա: Այն նաև կավելացնի օտարերկրյա ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ:

Մրցանակը բաղկացած է մեծ ոսկե մեդալից, դիպլոմից և  հուշախորհրդանիշից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: