486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի իշխանությունները ՌԴ հասարական պատվիրակության երկու լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել երկիր
12:51
03 Սեպտեմբերի 2009

Վրաստանի իշխանությունները ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետևանքների կարգավորման հասարական հանձնաժողովը ներկայացնող պատվիրակության երկու ռուս լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել երկիր, Թբիլիսիից հեռախոսով տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը: Վրացի լրագրողները գործընկերներին թույլ չտալու փաստը սադրանք և մարդու իրավունքների խախտում են համարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստան թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Առաջին ալիքի հաղորդավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոյին և «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովին:

Կասաևը ևս պատվիրակության կազմում էր, սակայն ի տարբերություն գործընկերների՝ վրացի սահմանապահները թույլ են տվել նրան մուտք գործել երկիր: Պատվիրակությունը Վրաստան էր մեկնել Երևանից, քանի որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ հաղորդակցությունը դադարել է 2006թ.-ի աշնանից: 2008թ.-ի գարնանը ավիահաղորդակցությունը վերականգնվել էր մի քանի ամսով և կրկին դադարեցվել 2008թ.-ի օգոստոսյան դեպքերից հետո:

«Սահմանապահ ծառայության ներկայացուցիչը, ով չներկայացավ, հայտարարեց, որ Շևչենկոն և Մամոնտովը չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք՝ իր կողմից չնշված օրենքի 14-րդ հոդվածի համաձայն», - ասել է Կասաևը:

Շևչենկոն և Մամոնտովը «Արմավիա» ավիաընկերության նույն չվերթով վերադարձել են Երևան: «Վրաստանի սահմանապահ ծառայության գործողությունները լուրջ կասկածի տակ են դնում վերը նշված հանձնաժողովի շրջանակներում հասարակական երկխոսության շարունակության հնարավորությունը: Հանձնաժողովն այսօրվա դրությամբ միակ գործիքն է՝ ռուս-վրացական հարաբերությունները մեղմելու համար: Ես չեմ կարողանում խելամիտ բացատրություն գտնել սահմանապահ ծառայության ներկայացուցիչների գործողությունների կապակցությամբ», - հայտարարել է Կասաևը:

«Ջորջիան թայմս» մեդիա-հոլդինգի նախագահ, վրացական կողմից Հասարակական հանձնաժողովի անդամ Մալխաս Գուլաշվիլին լրագրողներին ասաց, որ «այս ամենը նպատակաուղղված սադրանք է, որն ուղղված է հասարակական հանձնաժողովի աշխատանի խափանմանը, որը ձեռնտու չէ որոշ մարդկանց, ովքեր չեն ցանկանում, որպեսզի Ռուսաստանի և Վրաստանի միջև հաստատվեն նորմալ և բարեկամական հարաբերություններ»:

«Դա նաև համարվում է մարդու իրավունքների, ազատ տեղաշարժվելու և մտքի ազատ արտահայտման իրավունքի խախտում, որոնք հռչակում է Վրաստանի Սահմանադրությունը», - ավելացրեց մեդիա-հոլդինգի նախագահը:

Գուլաշվիլին ասաց, որ սեպտեմբերի 3-ին Թբիլիսիում ծրագրվում էր բացել Հասարակական հանձնաժողովի համատեղ կոնֆերանսը, և այժմ այդ միջոցառումը, փաստորեն, խափանվել է:

Հասարակական հանձնաժողովի այցի ընթացքում հանդիպում էր ծրագրվում նաև Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուսուդան Քերվալիշվիլու, ընդդիմության մի շարք առաջնորդների՝ Լևոն Գաչեչիլաձեի, Նինո Բուրջանաձեի, Շալվա Նաթելաշվիլու և այլոց հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։