480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հետախուզման մեջ գտնվող ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին
17:30
02 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանի հետախուզման մեջ գտնվող ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին, «Նվոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Ազգային ժողովի պատգամավոր և խոշոր ձեռներեց Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ.-ի նախագահական ընտրություններում սատարում էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գտնվում էր հետախուզման մեջ 2008թ.-ի մարտի 1-2 զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

«Շուրջ մեկ ժամ առաջ Սուքիասյանն ինքնակամ եկել է Հատուկ քննչական ծառայություն: Որպես կասեցման միջոց ընտրվել է կալանքը»,- ասել է Տռուզյանը: 

Նրա խոսքերով, պատգամավորին մեղադրանք է հարուցվել ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով /բռնությամբ, ավերածություններով, հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ կամ վնասմամբ, հրազենի, պայթուցիկ կամ պայթյունավտանգ սարքերի կիրառմամբ զանգվածային անկարգությունների կազմակերպում կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրության ցուցադրմամբ/:

2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ակտիվ մասնակիցներից մեկը՝ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին էր հանձնվել հանրապետության իրավապահ մարմիններին:  

Նրան մեղադրանք է ներկայացված ՔՕ երկու հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելու և զանգվածային անկարգությունների:  

Ընդդիմադիր հրատարակության խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի կյանքի համար անվտանգ բռնություն գործելու և 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձնաց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։--0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։