482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տնտեսության մեջ արված ռուսական ուղղակի ներդրումների հոսքը 2009թ.-ի առաջին կիսամյակում կրճատվել է 70,2 տոկոսով՝ հասնելով 81,7 մլն դոլարի
16:59
02 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տնտեսության մեջ արված ռուսական ուղղակի ներդրումների հոսքը 2009թ.-ի առաջին կիսամյակում կրճատվել է 70,2 տոկոսով 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 81,7 մլն դոլար:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ Հայաստանի իրական հատվածում կատարված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 100,2 միլիոն դոլար՝ կրճատվելով 74,1 տոկոսով։

Վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստանի ներդրողներին բաժին է ընկել Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 32,1% տոկոսն ու ուղղակի ներդրումների 33,1 տոկոսը։

Ռուս ներդրողներն իրենց միջոցների 60 տոկոսն (60,1 միլիոն դոլար) ուղղել են կապի ոլորտ, 37,4 տոկոսը (37,5 մլն դոլար)՝ արտադրության և էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի և ջեռուցման բաշխման ոլորտ, 4 տոկոսը (շուրջ 4 մլն դոլար)՝ մետաղամշակման ոլորտ, 1,4%՝ զբոսաշրջության, զվարճանքների կազմակերպման, մշակույթի և սպորտի ոլորտ /1,4 մլն դոլար/, 1,3 տոկոսը (1,3 մլն դոլար)՝ սպառողներին այլ տեսակի ծառայություններ տրամադրելու ոլորտ, 0,9 տոկոսը (951,5 հազար դոլար)՝ մեծածախ և միջնորդների միջոցով իրականացվող առևտրի ոլորտ (հաշվի չառնելով ավտոմեքենաների և մոտոցիկլետների առևտուրը)։

2009թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում ներդրումների ծավալով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը /100,2 մլն դոլար/, Ֆրանսիան՝ (85,5 միլիոն դոլար) երկրորդ և Նիդեռլանդները՝ (39,9 միլիոն դոլար) երրորդ։

Հայաստանի տնտեսության մեջ արված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 2009 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 312,2 միլիոն դոլար, որոնցից 246,4 միլիոն դոլարն իրական հատված կատարված ուղղակի ներդրումներն են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: