481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի անդրադարձը վիրահայության և ջավախքահայության խնդիրներին
15:32
02 Սեպտեմբերի 2009

Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը ողջունում է ԱԳՆ կենտրոնական ապարատի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ ՀՀ նախագահի անդրադարձը վիրահայության և ջավախքահայության խնդիրներին:

«Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլմանե սկզբունքից: …Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»,- ասել է նախագահը:

«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի արտահայտած դիրքորոշումը ջավախքահայությանը եւ վիրահայությանը հուզող հիմնական խնդիրների նկատմամբ` գնահատելով այն որպես պարզ եւ հստակ: Կարելի է նշել, որ ՀՀ նախագահի խոսքերն էլ ավելի մեծ կշիռ և նշանակություն են ստանում այն հանգամանքի բերումով, որ դրան հնչեցվել են Վրաստանի արտգործնախարարի Երևան կատարվելիք այցի նախօրյակին:

«Երկիր» միությունը նաև արձանագրում է, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված քայլերն ուղղակիորեն համահունչ են մի շարք միջազգային (միջկառավարական) կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի և Եվրախորհրդի, ինչպես նաև` հեղինակավոր ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից Վրաստանի կառավարությանն ուղղված կոնկրետ հանձնարարականներին:

 

«Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին` ևս ճանաչել երկրի հայ բնակչության առջև ծառացած լեզվակրթական, կրոնական և մշակութային խնդիրների առկայությունը, ինչպես նաև` գործուն քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ` կիրառելով մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն էթնիկական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում Վրաստանի կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տառին և ոգուն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։