486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարան ընդունվածների թիվն այս տարի ավելացել է շուրջ 500-ով. ԵՊՀ ռեկտոր
14:56
02 Սեպտեմբերի 2009

Երևանի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվն աճել է 482-ով և կազմել 2948 ուսանող, հայտարարեց Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

«Այս տարի մեր սպասումները ուսանողների՝ ԵՊՀ  ընդունելության կապակցությամբ լիովին արդարացվել են։ Մենք սպասում էինք մեզ մոտ տեսնել 2466 ուսանողի, փոխարենն ընդունվել է 2948 ուսանող»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքերով, ուսանողների ընդունելության նման աճը բացատրվում է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ 2010-2012 թվականներին դպրոցներում կարձանագրվի շրջանավարտների պակաս, ինչն էլ կարտացոլվի ԵՊՀ ընդունվողների թվի վրա։

Միաժամանակ, Սիմոնյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ 2009 թվականին կտրուկ  կրճատվել է բնական գիտությունների, մասնավորապես, քիմիայի, բնապահպանության, ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետներ ընդունվողների թիվը։

«Ես կարծում եմ, որ մեր երիտասարդության նման անտարբերությունը բնական գիտությունների նկատմամբ մեր կրթական համակարգի լուրջ խնդիրներից է, և նման իրավիճակը հատուկ է ոչ միայն մեր բուհին, այլ նաև հանրապետության բոլոր բարձրագույն կրթական հաստատություններին, որոնց հետ միասին մենք պետք է պայքարենք»,- ընդգծեց ռեկտորը։

1919 թվականի մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ 1991 թվականին Երևանի պետական համալսարանում գոյություն ուներ արդեն 17 ֆակուլտետ, որոնք կադրեր էին պատրաստում 32 մասնագիտությամբ։

Առայսօր ԵՊՀ-ն տվել է մոտ 90 հազար շրջանավարտ։ Ներկայում համալսարանում գործող 22 ֆակուլտետում սովորում է շուրջ 13 հազար ուսանող։ Համալսարանի ավելի քան 1200 դասախոսից 200-ը գիտությունների դոկտոր է, ավելի քան 500-ը՝ գիտությունների թեկնածու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։