478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը շնորհավորել ԼՂՀ ժողովրդին Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ
12:55
02 Սեպտեմբերի 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել ԼՂՀ ժողովրդին Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ։

Ինչպես ասվում է չորեքշաբթի Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ, ուղերձում մասնավորապես նշվում է, որ «անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը»։

«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարևորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով»,- ասվում է նախագահի ուղերձում։

«Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության և ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ և արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը»,- նշել է Սարգսյանը։

Ուղերձում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը բոլոր այս տարիներին եղել և միշտ մնալու են Արցախի հուսալի թիկունքը։

«Հավաստիացնում եմ բոլոր արցախցիներին և ողջ հայությանը, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման որևէ լուծում լինելու է առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ և ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Սարգսյանը։

«Այս տոնի համար մենք առաջին հերթին պարտական ենք նրանց, ովքեր անմահացան` իրենց կյանքը դնելով հայրենիքի և ազատության զոհասեղանին։ Գլուխ խոնարհելով նրանց շիրիմների առջև՝ կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, երջանկություն և ոգու արիություն»,- նշվում է նախագահի ուղերձում։

Լեռնային Ղարաբաղում չորեքշաբթի նշում են ԼՂՀ հռչակման 18-ամյակը։

1991թ.-ին այս օրը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Նման որոշում ընդունելիս՝ պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։

Ղարաբաղի ժողովրդի կամքն ամրագրվել էր 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Լեռնային Ղարաբաղը (հայկական պատմական Արցախ գավառի մի մասը) փոխանցվել էր Ադրբեջանին 1921 թ.-ի հուլիսին՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, կուսակցական օրգան, որն իրավունք չուներ վերաձևել այն ժամանակ դեռևս ֆորմալ անկախ հանրապետությունների սահմանները, անօրինական որոշմամբ։

ԼՂՀ հռչակումից հետո Ղարաբաղը ստիպված էր գրեթե երեք տարի դիմակայել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմին, որն ավարտվեց իր անկախության պայքարում ղարաբաղյան ժողովրդի փառահեղ հաղթանակով։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակերից մեկն է։

Ղարաբաղն առաջինն էր հետխորհրդային տարածքում, որ իրականացրեց ինքնորոշման իր օրինական իրավունքը և ողջունեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: