484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ն Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչն են. նախագահ
18:03
01 Սեպտեմբերի 2009

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերը Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչն են, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների և ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի ընթացքում։

ԱԱՀՈՒ ձևավորելու որոշումն ընդունվել է հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ այս տարվա փետրվարի 4-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան: Սակայն ԱԱՀՈՒ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 14-ին Մոսկվայում ՀԱՊԿ վեհաժողովի ընթացքում կազմակերպության միայն հինգ մասնակից-անդամների կողմից, Բելառուսն ու Ուզբեկստանը հրաժարվել են այն ստորագրել:  

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը նշել է, որ Հայաստանի նախագահության շրջանում լուրջ գործնական առաջընթաց արձանագրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, մշակվեցին և ընդունվեցին կազմակերպության արդյունավետության բարձրացման իմաստով հանգրվանային որոշումներ:

«Առաջին հերթին, իհարկե, նկատի ունեմ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումները: Առաջիկայում կայանալու են անդրանիկ զորավարժությունները, ավելի ճիշտ` դրանց առաջին փուլն արդեն սկսվել է: Մենք համարում ենք սա Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչ»,- ասել է Սարգսյանը:

ԱԱՀՈՒ ստեղծման հիմնական նպատակների թվում են ՀԱՊԿ երկրների անվտանգության ամրապնդումը առկա և հնարավոր սպառնալիքների ֆոնին, ներառյալ ահաբեկչությունը, ծայրահեղականությունն ու թմրանյութերի շրջանառությունը, բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու վերացումը, ինչպես նաև միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում ՀԱՊԿ արդյունավետ մասնակցության ապահովումը:

ՀԱՊԿ անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Հունիսին տեխնիկական նախագահությունը ՀԱՊԿ-ում Հայաստանից փոխանցվել է Ռուսաստանին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: