481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական պայմանավորվածությունը՝ «ներքին խորհրդատվություններ» սկսելու մասին, վաղուց էր սպասվում
15:46
01 Սեպտեմբերի 2009

Հայաստանի և Թուրքիայի միջև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ «ներքին խորհրդատվություններ» սկսելու մասին, վաղուց էր սպասվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանը։  

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: 

Խաթլամաջյանի խոսքերով, տարածաշրջանային կայունությամբ շահագրգռված տերությունների շատ քաղաքական գործիչներ արդեն վաղուց հայտնել են իրենց անհամբերությունն այն առումով, որ «հարաբերությունների բարելավում» կոչված գործընթացը փոքր-ինչ ձգձգվում է։

«Նման ձգձգումն, ամեն դեպքում, անհրաժեշտ էր գործընթացի հիմնական մասնակիցներին ինչպես իրենց հասարակությունում առաջատար քաղաքական ուժերի, այնպես էլ իրենց ռազմավարական դաշնակիցների հետ խորհրդատվությունների գործընթացի համար։ Այն, որ սեպտեմբերի մեկին հրապարակվել են բանակցությունների մանրամասներ, գոնե միջանկյալ որոշալի արդյունք է, և դա խոսում է մշտական բազմակողմանի գործընթացի մասին, որի նպատակը կողմերին բանակցային գործընթացի ավելի կայուն տեմպի մղելն է, որպեսզի հնարավոր դառնա նաև Հայաստանի նախագահի պատասխան այցը Թուրքիա, ինչին խորհրդանշական մեծ նշանակություն է տրվում բանակցությունների բոլոր մասնակիցների կողմից»։

Հոկտեմբերի 14-ին Թուրքիայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղը, որին հրավիրված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկու հավաքականների առաջին հանդիպմանը Երևան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների բարելավմանն առնչվող հարցեր։

Նրա խոսքերով, վերջին ամիսներին Հայաստան այցելող որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ և փորձագետներ թեթև ակնարկ են արել, թե Հայաստանի կառավարությունը պետք է ավելի ճկուն լինի։

«Հավանաբար, ենթադրվում էր, որ հարաբերությունների բարելավման գործընթացն ինքնին կարող է գնալ տարբեր ուղիներով, բայց այսպես թե այնպես անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության հարցերի ողջ համալիրին։ Միաժամանակ, նրանք ընդունել են, որ բարելավման ընթացքը բավական թույլ է, և ավելին, Թուրքիան որոշ չափով մեղավոր է այդ ձգձգման և հետընթացի համար»,- կարծում է փորձագետը։
 
Նրա կարծիքով, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան ներկա փուլում չի ծրագրում բացել Հայաստանի հետ ունեցած սահմանը, անսպասելի չէ. ինչպես քաղաքական իրողությունները տարածաշրջանում, այնպես էլ դիվանագիտական գործընթացի տրամաբանությունը չեն ենթադրում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից շատ տարիներ առաջ փակված ցամաքային սահմանի անհապաղ բացում։

Փորձագետը կարծում է, որ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ «Անկարան (Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման) գործընթացի յուրաքանչյուր փուլում նկատի է առնելու Ադրբեջանի շահերը» կանգնեցնում է գործընթացը, բայց տեղավորվում է Թուրքիայի՝ վերջին տարիների դիվանագիտության տրամաբանության մեջ։

«Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ նման դասավորությունն ընդունելի լինի նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ շահագրգռված միջազգային հանրության համար։ Թուրքիայի նպատակն ակնհայտ է. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է ընթանան զուգահեռ։ Նման դիրքորոշման դեպքում, եթե այն հաղթի, կարող է ստացվել հարաբերությունների զարգացման բավական մեծածավալ և դանդաղ մեխանիզմ տարածաշրջանում»,- նշեց Խաթլամաջյանը։

Ըստ նրա, միջազգային միջնորդները դա հասկանում են, և նրանց քայլերն ուղղված կլինեն ներկայում ինչպես Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման տեմպի պահպանմանն, այնպես էլ կարծես «տեսանելի» հաջողությունների ստեղծմանը ղարաբաղյան կարգավորման բնագավառում։

«Առանձին աշխատանք կտարվի նաև Բաքվի հետ ագրեսիվ հայտարարությունների մակարդակը նվազեցնելու և դրանով իսկ Հայաստանի ղեկավարությանը՝ հասարակության մեծամասնության կողմից Անկարայի հետ բանակցությունների հետ կապված մտավախությունները վերացնելու հնարավորություն տալու համար։ Այս առումով նախադրյալներ են ստեղծվում հարաբերությունների կարգավորման ոլորտում դրական դինամիկայի համար, որոնք դեռ պետք է կյանքի կոչել»,- կարծում է փորձագետը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: