486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն անվիճելի է համարում սենատոր Քենեդու ջանքերը Արցախի ազատագրման պայքարում
18:04
31 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անվիճելի է համարում սենատոր Քենեդու ջանքերը Արցախի ազատագրման պայքարում:

Ինչպես երեքշաբթի Նովոստի-Արմենիա գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, այս մասին ասվում է սենատորի մահվան առնչությամբ ՀՀ նախագահի ուղերձում:

«Խոր ցավով տեղեկացա ամերիկյան քաղաքական գործիչ, սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան մասին: Հռչակավոր քաղաքական գործիչների տոհմի ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր և տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի և Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում»,- ասվում է ուղերձում:  

«Անժխտելի են Էդվարդ Քենեդու ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից և ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ»,- նշել է հայկական պետության ղեկավարը:

Նրա խոսքերով, Սենատոր Քենեդու՝ բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիներին սրտերում:

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Քենեդիների ընտանիքին, Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ երկուշաբթի Հայաստանում, ԱՄՆ դեսպանությունում սգո մատյան է բացվել, որում դեսպանության այցելուներն իրենց ցավակցություններն են ուղղում Ամերիկայի ժողովրդին։

Սենատոր Քենեդին վախճանվել է նախորդ չորեքշաբթի 77 տարեկան հասակում։ Էդվարդ Քենեդին 1963 թվականին սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և 1968 թվականին սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի կրտսեր եղբայրն է։

Էդվարդ Քենեդին ԱՄՆ Սենատում է եղել 1962 թվականից և իր մահվան պահին եղել է Սենատի առողջապահության և կրթության կոմիտեի նախագահը։ Նախորդ տարվա հունվարից նախագահական ընտրություններում Քենեդին աջակցել է Բարաք Օբամայի թեկնածությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։