486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Միշել Լեգրանի համերգի գլխավոր հովանավորներից մեկը ՎՏԲ Հայաստան բանկն է
16:24
31 Օգոստոսի 2009

ՎՏԲ Հայաստան բանկը հայտնի ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանի՝ սեպտեմբերի 15-ին Երևանում կայանալիք  համերգի գլխավոր հովանավորներից մեկն է։

«Համերգը շատ հետաքրքիր է լինելու, կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, և հույս ունեմ, որ Երևանին այն դուր կգա»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։ 

Նա ավելացրեց, որ բանկը մտադիր է շարունակել իր հովանավորչական և բարեգործական գործունեությունը։ «Գոյություն ունի հովանավորչական գործունեություն, որը, հուսամ, մենք հետագայում էլ կշարունակենք, և կա բարեգործական մասը, որը մենք երբեք չենք ընդհատի, նույնիսկ ճգնաժամի ընթացքում»,- ընդգծեց Օվսյաննիկովը՝ հավելելով, որ բարեգործությունն ուղղված կլինի, առաջին հերթին, երեխաներին, դպրոցներին և մանկատներին։

Գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահը պարզաբանեց, որ ՎՏԲ Հայաստան բանկը նախորդ տարի բավական մեծ աշխատանք է իրականացրել հովանավորչության և բարեգործության տեսակետից։

«Մենք հովանավորել ենք բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այստեղ ենք բերել թատրոններ, դասական և ջազային երաժշտության հայտնի կատարողների»,- ասաց Օվսյաննիկովը։

ՎՏԲ Հայաստան բանկը, մասնավորապես, Երևանում նախորդ տարվա հոկտեմբերին կայացած լեգենդար «Գարի Քյոսայանի ջազ-քառյակի (Gary Kesayan Jazz Quartet) և հանրաճանաչ ամերիկացի մեներգչուհի Ինդեայի համերգների գլխավոր հովանավորներից է եղել, ինչպես նաև 2008 թվականի դեկտեմբերին Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գլխավոր հովանավորը։ ՎՏԲ Հայաստան բանկը Իգոր Բուտմանի ջազ-քառյակի՝ Երևանում կայացած հայտնի համերգի կազմակերպիչներից մեկն էր։

Օվսյաննիկովի խոսքերով, չնայած ծանր ժամանակներին, որոնք ներկայում ազդել են բոլորի վրա, ՎՏԲ Հայաստան բանկը շարունակում է օժանդակել Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնին և Երևանի Քանաքեռ համայնքի միակ ռուսական դպրոցին։

«Ներկայում մենք կողմնորոշվում ենք Երևանի մանկատներից մեկի աջակցության հարցում, և հույս ունենք, որ կկարողանանք զգալի օժանդակություն ցուցաբերել»,- ասաց նա։

«ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006-ի հունիսի 20-ը «Հայխնայբանկ» ՓԲԸ) ՎՏԲ խմբի մասնակից դարձավ 2004-ի ապրիլին։ Ներկայում ՎՏԲ բանկը «ՎՏԲ- Հայաստան բանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: