480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանը չի նկատում Թուրքիայի ցանկությունը՝ հայկական կողմի հետ հարաբերություններ կարգավորելու պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ
13:44
31 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ВВС հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի նկատում Թուրքիայի մեծ ցանկությունը՝ հայկական կողմի հետ հարաբերություններ կարգավորելու պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ:

«Մենք ունենք պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ նորմալ, ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը նույնն է՝ հաստատել փոխհարաբերություններ առանց նախապայմանների», - ասել է ՀՀ նախագահը:

Միաժամանակ Սարգսյանը հիշեցրել է, որ արդեն երկու անգամ հայտարարել է այն մասին, որ կգնա Թուրքիա՝ դիտելու Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը, եթե միջպետական սահմանն արդեն բաց լինի կամ կողմերը կանգնած լինեն դրա նախաշեմին:

Միաժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ Թուրքիա մեկնելու փաստն ինքնին այդքան էլ էական չէ:

«Կգնամ ես, թե ոչ, էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք չկապել ֆուտբոլ դիտելու նպատակով այցը Թուրքիայի հետ մեր փոխհարաբերությունների հետ: Պատկերացնենք, թերևս, երկու տարբերակ: Ենթադրենք մենք սառեցնում ենք մեր բանակցությունները Թուրքիայի հետ, և ես գնում եմ Թուրքիա ֆուտբոլային հանդիպման: Եվ երկրորդ տարբերակը՝ մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է ավելի կարևոր», - ասել է ՀՀ նախագահը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:

Երկու երկրների միջև բարդ հարաբերություններն առաջացել են մի շարք հանգամանքների կապակցությամբ, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի կողմից ղարաբաղյան խնդրում ադրբեջանական դիրքորոշմանն աջակցելու, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Թուրքիայի սուր արձագանքի հետ:

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: