+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ցեղասպանության ճանաչումը չի դիտարկում որպես նախապայման Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար. նախագահ
13:36
31 Օգոստոսի 2009

Հայաստանը ցեղասպանության ճանաչումը չի դիտարկում որպես նախապայման Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք չենք դիտարկում Ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու համար», - ասել է նախագահը ВВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Միաժամանակ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է՝ ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ ողջ աշխարհի համար:

«Կարևորն այն է, որ պատմական արդարությունը վերականգնվի: Կարևոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ փոխհարաբերություններ հաստատել: Եվ վերջապես, կարևոր է, որ ապագայում դա չկրկնվի», - հայտարարել է ՀՀ նախագահը:

Միաժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում հանրապետության նման դիրքորոշումը չի կարելի փոխզիջում անվանել:

«Մենք ասում ենք՝ այո, եղել է ցեղասպանությունը և անկախ այն բանից, թե կճանաչի դա այսօր Թուրքիան, թե ոչ, կա այդ փաստը, որը ճանաչվել է աշխարհի ցեղասպանագետների, աշխարհի բազմաթիվ երկրների կողմից: Սակայն այս պայմաններում մենք դա չենք ընդունում որպես պայման՝ թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու համար», - ընդգծել է ՀՀ նախագահը:

1915-1923 թթ-ի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված կերպով իրագործվել է երիտթուրքերի կառավարության կողմից։ Զանգվածային ջարդերի ու տեղահանման արդյունքում զոհվել է շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայ փախել է Կովկաս ու Եվրոպա, իսկ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում բնակվող 2 մլն հայից 150 հազարն է մնացել այնտեղ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լեհաստանի սեյմը, ԱՄՆ 50 նահանգներից 42-ը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: