480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը կուսումնասիրի ընդդիմության մեղադրանքները՝ մարտյան դեպքերի նախօրեին մայրաքաղաքում զինվորական համազգեստներ բաժանելու մասին
18:12
28 Օգոստոսի 2009

Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի հետաքննության ՀՀ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել կազմալուծված փաստահավաք խմբի երկու անդամի կողմից ներկայացված տվյալներն այն մասին, թե իբր մարտյան դեպքերի նախաշեմին երկրի Պաշտպանության նախարարության պահեստներից մեկից ռազմական համազգեստներ են բաժանել:  

«Խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը նախօրեին Հայ Ազգային կոնգրեսի տվյալների հիման վրա հայտնեցին իբր թե մարտի մեկի դեպքերի նախօրեին երկրի Պաշտպանության նախարարության պահեստներից մեկից պաշտոնավոր անձանց թիկնապահներին 950 ռազմական համազգեստ է բաժանվել: ԱՀԿ-ն հայտարարել է, թե այդ տեղեկությունը ստացել է հավաստի աղբյուրից և, անվտանգության նկատառումներից ելնելով, չի հասյտնում նրա ով լինելը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. հոկտեմբերի 23-ին էր ստորագրել հրամանագիրը՝ մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին: Սակայն 2009թ. հունիսի 6-ին ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՀՀ նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Նիկոյանի խոսքերով, տվյալ մեղադրանքի ոչ մի լրացուցիչ հիմնավորում ու ապացույց չի տրամադրվել ՀԱԿ-ի կողմից:

Ինչպես հայտարարեց հանձնաժողովի նախագահը, կառույցը պետք է իր կարծիքն ու վերաբերմունքն արտահայտի տվյալ մեղադրանքի կապակցությամբ, քանի որ ՀԱԿ-ը հանձնաժողովին առաջարկում է լրացուցիչ հետաքննություն անցկացնել:

«Մենք վաղուց էինք ուզում, որ ՀԱԿ-ը համագործակցեր մեզ հետ, սակայն կոնգրեսը նման քայլեր անում է միայն հիմա: Բայց մենք անգամ հիմա էլ պատրաստ ենք համագործակցության»,- հայտարարեց Նիկոյանը:

Հանձնաժողովի անդամները միաձայն համաձայնեցին ուսումնասիրել ՀԱԿ-ի տվյալ մեղադրանքը:

Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահը, դրա կառույցում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ ՀԱԿ-ի տվյալների ուսումնասիրության համար, ինչպս նաև կներգրավվի կոնգրեսի մի անդամ:  

«Հենց ՀԱԿ-ն է հայտարարում իբր թե տեղի ունեցած նման երևույթի մասին: Մենք կդիմենք ՀԱԿ, որը սկզբնաղբյուրն է և որը կազմալուծված փաստահավաք խմբի անդամներին նման տվյալներ է տրամադրել»,- հայտարարեց Նիկոյանը:  

Ընդ որում նա հավաստիացրեց, որ հանձնաժողովը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ այն անձանց, ովքեր կոնգրեսին հայտնել են ռազմական համազգեստի՝ իբր թե տեղի ունեցած բաժանման մասին:

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի արդյունքում վիրավորվեց ավելի քան 200 մարդ, տասը հոգի մահացավ և ավելի քան 100-ը ձերբակալվեց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։