482.33
+0.08
567.22
+1.15
8.39
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆինանսների նախարարը կտրականապես դեմ է պետբյուջեի սեկվեստրին
16:53
28 Օգոստոսի 2009

Հայաստանի ֆինանսների նախարարը կտրականապես դեմ է պետբյուջեի սեկվեստրին։ 

«Բյուջեի սեկվեստրի իրականացումը ճգնաժամի պայմաններում աննպատակահարմար է, քանի որ երբ տնտեսությունը ռեցեսիայի փուլում է, կարևոր է իրականացնել ընդլայնող քաղաքականություն»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ պետությունը տնտեսության մեջ բավական լուրջ խաղացող է, և նրա խնդիրն է ապահովել լրացուցիչ ռեսուրսների հոսքը և ծախսերի մեծացումը, ինչն անում են նմանատիպ հնարավորություն ունեցող աշխարհի բոլոր երկրները։

Ինչպես նշեց նախարարը, չնայած բոլոր երկրներում արձանագրված ծախսերի կրճատմանը, պետությունները փորձում են չկրճատել ծախսերը՝ դրանով իսկ միջոցներ ներդնելով տնտեսության մեջ և խթանելով դրա զարգացումը։

Ծախսերի կրճատումը, նախարարի խոսքերով, «կնշանակի ևս մեկ բացասական հարված երկրի ՀՆԱ-ին»։

«Եթե մենք սեկվեստր իրականացնենք և կրճատենք ծախսերը, ապա ՀՆԱ-ն մեզ մոտ ոչ թե 18,5 տոկոս, այլ զգալիորեն ավելի շատ կկազմի՝ դրանով իսկ բացասական մուլտիպլիկատիվ ազդեցություն կգործի տնտեսության վրա։ Տնտեսական քաղաքականության տեսակետից, ես կտրականապես դեմ եմ ծախսերի կրճատմանը, հակառակը, մենք պետք է անենք ամեն ինչ դրանց ավելացման համար»,- ասաց Դավթյանը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, սեկվեստրը կնշանակի սոցիալական և կապիտալ ծախսերի կրճատում, որոնցից առաջացած բացասական ազդեցությունն անմիջականորեն կանդրադառնա տնտեսության վրա։

Նախարարն ընդգծեց, որ կառավարությունը կանխամտածված կերպով գնաց այլ քայլի՝ պահպանելով հիմնական ծախսերը եկամուտների կրճատման օբյեկտիվ պայմաններում, ինչը փոխհատուցվեց տնտեսության խթանման համար օտարերկրյա ներգրավված միջոցներով և ավելացնելով պետբյուջեի դեֆիցիտը։ 

«Սա ավելի լավ է, քան սեկվեստրն ու տնտեսության լրացուցիչ բացասական խթանները, և սա միակ ճիշտ ճանապարհն է»,- կարծում է Դավթյանը։

Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ կառավարությունը տվյալ պահին չունի սեկվեստրի իրականացման մտադրություններ և ծրագրեր, հակառակը, իշխանությունները փորձում են պահպանել ծախսերի հնարավոր բարձր մակարդակը, «սակայն ոչինչ բացառել չի կարելի»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։