482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տնտեսական իրավիճակն ավելի կայուն է, քան տնտեսապես ավելի ուժեղ երկրներում. Ֆինանսների նախարարություն
14:15
28 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տնտեսական իրավիճակը զգալիորեն ավելի կայուն է, քան տնտեսապես ավելի ուժեղ երկրներում, հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

«Գլոբալ ճգանաժամի հետ կապված աղետներն ավելի շոշափելի են Հայաստանից տնտեսապես ավելի ուժեղ երկրներում, մասնավորապես, Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Հունգարիայում։ Հայաստանում համեմատաբար իրավիճակն ավելի կայուն է»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում ասաց Դավթյանը։

Միաժամանակ, Դավթյանի խոսքերով, ի տարբերություն ԱՊՀ մի շարք երկրների, Հայաստանը չունի այն ամորտիզատորները, որոնք ունեցել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, չունի լեռնահումքային ռեսուրսներ և ձևավորված հիմնադրամներ։

«Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը բավական մեծ կուտակումներ ունեին, որոնց հաշվին նրանց հաջողվել է փակել դեֆիցիտը։ Հայաստանը նման հնարավորություններ չի ունեցել, այդ պատճառով այն ավելի խոցելի է եղել գլոբալ ճգնաժամի համատեքստում»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ բացի այդ, հայկական տնտեսության չափերն անհամեմատելի են Ղազախստանի կամ Ռուսաստանի նման խոշոր երկրների հետ։

Այդ կապակցությամբ Ֆինանսների նախարարը նշեց, որ ճգնաժամի առավելագույն ազդեցությունը նկատվել է Բալթյան երկրներում, չնայած, որ նրանց տնտեսությունների կայունությունն ավելի բարձր էր թվում։

«Սակայն նրանց նկատմամբ ազդեցությունն ավելի էական է եղել, և տնտեսական անկումը գերազանցել է Հայաստանի անկումը, ընդ որում հատկանշական է, որ նրանք նման են եղել Հայաստանին լեռնահումքային ռեսուրսների և հիմնադրամների բացակայությամբ տնտեսության ոչ մեծ ծավալի և բաց լինելու դեպքում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ՀՆԱ անկումը Բալթյան երկրներում գերազանցել է 20 տոկոսը։

Միաժամանակ, Դավթյանի խոսքերով, այդ երկրներում տնտեսական և բյուջետային կայունության տեսանկյունից իրավիճակն ավելի ծանր է, քան Հայաստանում։

«Այդ երկրներում կրճատումներ են անցկացվել սոցիալական ծախսերի և ծրագրերի գծով, բանկային համակարգը բավական լուրջ խնդիրներ է ունեցել»,- ասաց նա՝ նշելով, որ սոցիալական վճարումների ծախսերը Հայաստանում չեն կրճատվել։

Տնտեսական անկումն, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2009 թվականի հունվար-հուլիսին կազմել է 18,5 տոկոս։ Միաժամանակ ՀՆԱ ծավալը կազմել է 1417,1 միլիարդ դրամ (3789,6 միլիոն դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: