+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց Ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ Դաշնային դատարանի որոշումը ողջ մարդկանության պարտությունն է. ԱՀՀ
14:01
28 Օգոստոսի 2009

1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Դաշնային դատարանի որոշումը, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պարտությունն է, կարծում է Հայաստանում և ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:  

ԱՄՆ Դաշնային դատարանն անցյալ շաբաթ ոչ սահմանադրական է ճանաչել 2000 թ.-ին Կալիֆոռնիայում ընդունված օրենքը, համաձայն որի Կալիֆոռնիայում ապրող անձինք, որոնց նախնիները տուժել են Ցեղասպանությունից, կարող էին Կալիֆոռնիա նահանգի դատարաններում քրեական գործ հարուցել այն ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք հրաժարվում են վերադարձնել մինչև Ցեղասպանությունը հայերի կողմից ներդրված գումարները կամ համարժեք փոխհատուցումը գողացված ապրանքներից:

«Այս պարտությունը հայկական լոբբիինը կամ ժողովրդինը չէ, այլ ողջ մարդկությանը, եթե դատարանը կարող է վճիռ կայացնել առանց հաշվի առնելու Ցեղասպանության մասին այն փաստերը, որոնք կան ոչ միայն ԱՄՆ արխիվում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարեց նա:

Վարդանյանի խոսքերով, այս վճիռը կարող է արտացոլվել ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլև այլ ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման վրա:

ԱՀՀ ներկայացուցիչը հայտնեց, որ երեք դատավորներից միայն մեկն է նման վճռի դեմ հանդես եկել, այն դեպքում երբ մյուս երկուսը վճիռն ընդունել են՝ հաշվի առնելով միայն փաստերի մի մասը: 

Նա նշեց, որ հաշվի չի առնվել այն, որ ԱՄՆ 43 նահանգ, շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել են հայերի Ցեղասպանությունը, շատ նահանգների, մասնավորապես Կալիֆոռնիայի ու Մասաչուսեթսի դպրոցներում Ցեղասպանությունն ընդգրկված է ուսումնական ծրագրում, իսկ Կալիֆոռնիայի նահանգապետը բազմաթիվ անգամ կիրառել է «ցեղասպանություն» բառը 1915 թ.-ի դեպքերի առնչությամբ, 80-ականներին նույն է արել նաև նախագահ Ռեյգանը:   

Վարդանյանն ընդգծեց, որ հայկական համայնքը մտադիր է բողոքարկել այս որոշումը, ինչպես նաև Բարաք Օբամայի վարչակազմից պահանջել մոտ ժամանակներս այդ առնչությամբ հանդես գալ հստակ հայտարարությամբ, որ դատարանը սխալ է հասկացել ԱՄՆ դիրքորոշումն այս հարցի շուրջ:  

Ինչ վերաբերում է կարծիքին այն մասին, որ Դաշնային դատարանի վճիռը ԱՄՆ թուրքական լոբբիի հաղթանակն է, ապա Վարդանյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, որ թուրքական լոբբին հաղթանակ է տարել, քանի որ ես փորձել եմ պարզել, և չկա ոչ մի տեղեկատվություն այն մասին, թե թուրքական լոբբին ակտիվ աշխատել է այդ ուղղությամբ»:

Ընդ որում, նա չհամաձայնեց նաև այն պնդման հետ, թե դատարանի վճիռը ընդունվել է վարչակազմի ճնշման տակ:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: