478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային խնդիրները ծագում են սահմանի անհամաձայնեցված հատվածներում. ՀՀ ԱԳՆ
18:08
26 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային խնդիրները ծագում են սահմանի անհամաձայնեցված հատվածներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով մամուլում հայտնված հայ-վրացական սահմանի մի փոքր հատվածի համար ընթացող վեճի մասին հաղորդագրությունները:

Ինչպես հայտնում է հայկական մամուլը, վրացական սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել հայ-վրացական սահմանի որոշ հատվածներում:

«Նման խնդիրներ ծագում են սահմանի անհամաձայնեցված հատվածներում: Վրացական կողմի հետ բանակցություններն այս ուղղությամբ շարունակվում են»,- ասաց գործակալության զրուցակիցը: 

«Նովոստի-Արմենիա» գործակալության տեղեկատվությամբ, վեճը ծագել է գյուղատնտեսական նշանակության 1500 քառ.մ հողի շուրջ, որը խորհդային ժամանակներում գտնվում էր Վրաստանի վարչական սահմանում, բայց արդյունքում այդ հողերը մշակում էին հայ գյուղացիները:    

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի խոսքերով, ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել:

«Կարծում եմ, որ դա հատուկ է արվել, քանի որ պետական սահմանի սահմանազատման անավարտության պայմաններում նման միջադեպեր ժամանակ առ ժամանակ պատահում են»,- ասաց Մինասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:  

Նրա կարծիքով, այն մեղադրանքները, թե պահակակետերը տեղափոխվում են, հնչել են թե հայկական, թե վրացական կողմից:

«Անգամ եթե նրանք տեղափոխեն իրենց պահակակետերը կամ սյուները մի քանի տասնյակ մետրով այս կամ այն կողմ, ապա դա դեռ չի նշանակում, որ դրանք /այդ հողերը/ Վրաստանին են պատկանում, կամ նրան չեն պատկանում, քանի որ սահմանզատման հանձնաժողովի շրջանակներում գործընթաց է ընթանում:

«Համապատասխանաբար, պետական սահմանի վերջնական տեսքը կսահմանվի այս գործընթացից հետո»,- ասաց Մինասյանը:  

Փորձագետը կարծում է, որ նման դեպքերը կարող են տեղի ունենալ անգամ այս կամ այն վրացի պաշտոնյայի կողմից անձամբ:

Մինասյանը կարծում է նաև, որ նման միջադեպերը չեն հանգեցնի հայ-վրացական հարաբերությունների լուրջ սրացման: 

«Շատ ավելի կարևոր միջադեպերը լուրջ սրացումների չեն հանգեցրել Երևանի ու Թբիլիսիի միջև»,- ասաց փորձագետը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: