478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Կոռուպցիան նվազագույնի կհասցվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում. ռեկտոր
15:06
26 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կոռուպցիան նվազագույնի կհասցվի, հավաստիացրեց համալսարանի ռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսր Յուրի Սուվարյանը։

«Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը, որպեսզի համալսարանում բացառենք կոռուպցիան կամ հասցնենք այն նվազագույնի։ Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե մեր բուհը Հայաստանի ամենակոռումպացված բուհերից է, թեև ես չեմ բացառում, որ կառուպցիոն երևույթներ կան համալսարանում»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սուվարյանը։

ՀՊՏՀ ռեկտորի խոսքերով, համալսարանում կոռուպցիոն ռիսկերի բացառման համար համալսարանում 2006 թվականից անցել են գիտելիքների ստուգման գրավոր համակարգի, իսկ ներկայում բուհում ներդրվում է թեստավորման ամբողջովին ավտոմատացված համակարգ։ Ինչպես կարծում է Սուվարյանը, նմանատիպ համակարգի ներդրումը նվազագույնի է հասցնում ուսանողի շփումը դասախոսի հետ և էապես կրճատում է կոռուպցիայի հնարավորությունը։

ՀՊՏՀ ռեկտորը տեղեկացրեց, որ թեստավորման ավտոմատացված համակարգի շրջանակներում մշակվել է հատուկ թեստային համակարգ։ Շնորհիվ համակարգի, ուսանողը հատուկ գաղտնագրով ստանում է անհատական թեստ-առաջադրանք, հայտնեց Սուվարյանը։ Նրա խոսքերով, տվյալ համակարգի ներդրման համար համալասարանը ձեռք է բերել 90 նոր համակարգիչ, և ստեղծվել է հատուկ կաբինետ։

«Բոլորը պետք է հասկանան, որ դիպլոմ գնելն անիմաստ է, քանի որ, միայն բավարար գիտելիքներ ունենալով, կարելի է աշխատանքի տեղավորվել։ Մենք իներցիայով խորհրդային ժամանակներից սովոր ենք մտածելու, թե դիպլոմն ամեն ինչ որոշում է»,- նշեց Սուվարյանը։

Կառավարութոյան որոշումով ինստիտուտը վերանվանվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան 2005 թվականի հունիսի 8-ին։ Ներկայում համալսարանում գործում է 29 ամբիոն ընդգրկող 5 ֆակուլտետ, ինչպես նաև ասպիրանտուրա։ Համալսարանում սովորում է ավելի քան 6 հազար ուսանող։

Իր գոյության ընթացքում համալսարանը պատրաստել է ավելի քան 30 հազար մասնագետ, ովքեր աշխատում են Հայաստանի տնտեսագիտության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: