487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ինարկիևը ֆենոմենալ է համարում Հայաստանի շախմատի հավաքականի հաջողությունները
16:21
25 Օգոստոսի 2009

Ռուս գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևը ֆենոմենալ ձեռքբերում է համարում Հայաստանի հավաքականի անընդմեջ հաղթանակները շախմատի երկու օլիմպիադաների ժամանակ:

«Հաղթել երկու անգամ անընդմեջ ֆենոմենալ ձեռքբերում է: Ես՝ որպես ռուս, միշտ նեղսրտել եմ, սակայն ձեռքբերումը ֆենոմենալ է, այն շատ դժվար է գերագնահատել», - Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլի փակման արարողության ժամանակ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Ինարկիևը:

Ինչ վերաբերում է վերջին երկու օլիմպիադաների ժամանակ Ռուսաստանի հավաքականի անհաջողությունների պատճառներին, ապա նրա խոսքերով, «դա շատ բարդ պատմություն է, շատ քննարկումներ են եղել և դրանք վերլուծելու անհրաժեշտտություն կա»:

Ինարկիևն ավելացրեց, որ հաջորդ օլիմպիադան ցույց կտա՝ արվե՞լ են, արդյոք, եզրահանգումներ անհաջողություններից:

Ռուս գրոսմայստերը մեկնաբանեց նաև Ջերմուկում ավարտված մրցաշարը՝ ընդգծելով, որ «այն շատ հետաքրքիր էր, շատ արդյունավետ հանդիպումներ կայացան»:

Ինարկիևը հատկապես նշեց մրցաշարի հիանալի պատրաստվածությունը, կազմակերպիչների բարձր պրոֆեսիոնալիզմը:

«Մրցաշարի կազմակերպումը բարձր մակարդակի վրա էր: Զգացվում էր, որ կազմակերպիչները գիտեն, թե ինչ է անհրաժեշտ նման մրցաշար անցկացնելու համար, ինչ է անհրաժեշտ շախմատիստներին, ինչպիսի տեսք պետք է այն ունենա», - նշեց նա:

«Ես չգիտեմ, թե ինչպես էր հանդիսատեսի համար, սակայն ինձ համար՝ որպես խաղացողի, շատ հարմարավետ էր: Եվ ես կարծում եմ, որ հնարավոր ամեն բան արվել էր», - ավելացրեց նա:

Երիտասարդ գրոսմայստերի ուշադրությունից չէր վրիպել նաև Ջերմուկի բնության գեղեցկությունը: Նա նշեց, որ առաջին անգամն է Հայաստանում և հասցրել է տեսնել միայն Ջերմուկը:

«Այստեղ շատ գեղեցիկ վայրեր, լեռներ կան, ես տեսել եմ ջրվեժը, լիճը: Այստեղ շատ գեղեցիկ է, այս վայրը ինձ շատ դուր եկավ», - հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ի Գրան-Պրի մրցաշարում ժամկետից շուտ տարած հաղթանակից հետո շախմատի թագի համար պայքարում Լևոն Արոնյանի պատրաստվածությանը, ապա Ինարկիևն ասաց, որ մարդը, ով ընտրություն է անցել և ավելին՝ մինչ այդ նվաճել է Աշխարհի գավաթը, կարող է և պետք է պայքարի չեմպիոնի տիտղոսի համար:

ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլն անցկացվում էր Ջերմուկում օգոստոսի 8-ից 24-ը, այն նվիրված էր 2009-ին նշվող աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին:

19-րդ կատեգորիայի մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ Լևոն Արոնյանը (Հայաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էթյեն Բակրոն (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):

Մրցաշարում 8,5 միավորով հաղթանակ տարավ Վասիլի Իվաչուկը: Երկրորդ-երրորդ տեղերը 8-ական միավորով կիսեցին Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։