482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել Ադրբեջանի կառուցողական օգնության դեպքում. ՀՀ ԱԳ փոխնախարար
15:24
25 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում: Եթե նա հրաժարվի հետևյալ մոտեցումից. ոչինչ կամ ամեն ինչ, կամ որ ավելի վատ է՝ ամեն ինչ կամ պատերազմ, ապա լուծումը լիովին հնարավոր է»,- ասել է Քոչարյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Փոխնախարարի կարծիքով, անվստահության, փոխադարձ թշնամանքի առկա մակարդակը չպետք է հավերժ պահպանվի:

«Ամեն դեպքում, եթե դուք ուշադրություն եք դարձրել, ապա գոնե իշխանությունների մակարդակում Հայաստանում հիստերիայի, ատելության աստիճանի հասնող հակաադրբեջանական հռետորություն չի հնչում: Դժբախտաբար, առայժմ սա բնորոշ է Ադրբեջանին»,- հավելեց նա:

Քոչարյանը հիշեցրեց, որ իր ժամանակին ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը՝ հաջորդեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և ադրբեջանական այլ բնակավայրերի ջարդերը, կատարվեցին էթնիկ զտումներ, և լայնամասշտաբ պատերազմ սկսվեց հայերի դեմ:  

«Ես սա արձանագրում եմ մի շատ պարզ պատճառով: Ո՞վ է պատասխանատու հակամարտության հետևանքների համար: Բնականաբար այն կողմը, որը սկսել է ռազմական գործողությունները, այսինքն Ադրբեջանը»,- հայտարարեց Քոչարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: