482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Գելֆանդը դեմ է շախմատի պրիմիտիվացմանը՝ հանդիսատեսին հաճոյանալու համար
14:39
25 Օգոստոսի 2009

Դասական շախմատը չպետք է զոհաբերվի հանուն հանդիսախաղի, կարծում է գրոսմայստեր Բորիս Գելֆանդը:

«Կարծում եմ, որ շախմատը չպետք է վերածել հանդիսախաղի՝ հանդիսատեսին հաճոյանալու համար: Չարժե ամեն ինչ պրիմիտիվացնել: Դասական երաժշտությունը մարդիկ լսում են, և չարժե այն վերածել փոփ-երաժշտության: Շախմատը մտավոր գործունեություն է և չարժե այն վերածել կրկեսի», - հայտարարել է Գելֆանդը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Այն հարցին, թե ո՞ր շախմատիստներին է նա աշխարհում լավագույնը համարում, Գելֆանդը պատասխանել է. «Կա ուժեղագույն շախմատիստների խումբ: Արդյունքները բավականին անաչառ են, ով հաճախ է հաղթում մրցաշարերում, նա էլ ուժեղագույն շախմատիստն է»: Նրա խոսքերով, այդ խմբում են Անանդը, Տոպալովը, Կրամնիկը, Արոնյանը, Կառլսենը, Իվանչուկը:

Խոսելով շախմատի թագի համար պայքարում Լևոն Արոնյան հաղթանակի հնարավորությունների մասին՝ Գելֆանդը նշեց, որ Արոնյանն «իհարկե, մեծ ներուժ ունի և հուսանք, որ դա նրան կհաջողվի»:

Իսրայելցի գրոսմայստերը նույնպես իր կարծիքը հայտնեց Հայաստանում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլի մասին:

«Ըստ էության նա, ով պայքարում էր առաջին տեղի համար, առաջին տողում հայտնվեց: Լեկոն և Կասիմջանովը հոյակապ էին հանդես գալիս, սակայն վերջին երկու փուլում իմ հետ հանդիպման ժամանակ հաջողությունը երես թեքեց նրանցից: Սակայն նրանք երկուսնել էր շատ լավ հանդես եկան մրցաշարի ընթացքում, կարող էին բարելավել իրենց ցուցանիշը», - նշեց նա:

Գելֆանդի խոսքերով, մրցաշարը կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով, և նրա անցկացման վայրը շատ հաջող էր ընտրված:

Ինչ վերաբերում է Հայաստանից ստացած տպավորություններին, ապա նրա խոսքերով, երկիրն իրեն շատ է դուր գալիս, և նա արդեն երրորդ անգամ է Հայաստանում՝ առաջին անգամ եղել է 1996թ.-ի Օլիմպիադայի ժամանակ, իսկ նախորդ տարի մասնակցել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված մրցաշարին:

«Ինձ շատ է դուր գալիս Հայաստանը, շատ լավ եմ զգում, շատ հաճելի է, որ շատ մարդիկ էին գալիս շախմատ դիտելու: Իհարկե, Երևանում ավելի շատ էին գալիս, սակայն այստեղ ևս մարդիկ հետաքրքրվում էին շախմատով: Մարդիկ մոտենում էին, հաջողություն էին մաղթում, ինձ դա շատ դուր եկավ: Վայրը շատ գեղեցիկ էր, հաճելի», - ավելացրեց նա:

ՖԻԴԵ Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլն անցկացվում էր Ջերմուկում օգոստոսի 8-ից 24-ը, այն նվիրված էր 2009-ին նշվող աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին:

19-րդ կատեգորիայի մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ Լևոն Արոնյանը (Հայաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):

Մրցաշարում 8,5 միավորով հաղթանակ տարավ Վասիլի Իվաչուկը: Երկրորդ-երրորդ տեղերը 8-ական միավորով կիսեցին Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։