478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկաստանի հայերը վայելում են երկրի իշխանությունների բարեհաճությունը. հոգևոր հովիվ
13:21
25 Օգոստոսի 2009

Հնդկաստանում բնակվող հայերը միշտ վայելել և վայելում են Հնդկաստանի իշխանությունների բարեհաճությունը, ասել է Հնդկահայոց Հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` Հոգեշնորհ Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանը Արևմտյան Բենգալիա նահանգի նահանգապետ Գոպալկրիշնա Գանդիի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայոց Մարդասիրական ճեմարանից, հանդիպումը տեղի է ունեցել նահանգապետի նստավայրում` Ռաջ Բհավան պալատում:

«Հնդկաստանի Հանրապետությունը աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրներից է, և ահա Աստծո կամքով և օրհնությամբ այժմ ապրում և հոգևոր ծառայությունս եմ բերում նման հարուստ և բազմերանգ մշակույթ ու լեզուներ ունեցող երկրում: Հնդկահայերը հպարտ են` լինելով նման հյուրընկալ պետության քաղաքացիներ, մշտապես վայելելով կառավարության բարեհաճությունը», - ասել է հոգևոր հովիվը:

Նրա խոսքերով, հնդկահայերը երախտապարտ են, որ պահպանում են իրենց ավանդույթները և ազատություն ունեն աղոթելու ու պաշտելու իրենց Աստծուն, ինչպես նաև դաստիարակելու և կրթություն տալու հայ աշակերտներին Հայոց Մարդասիրական ճեմարանում: «Այս ամենի համար երախտապարտ ու շնորհակալ ենք Հնդկաստանի Հանրապետության հյուրընկալ և ժողովրդավար կառավարությանը», - ասել է հնդկահայերի հոգևոր հովիվը:

Նահանգապետն իր հերթին շնորհակալություն և գնահատանք է հայտնել Հայր Սուրբին այցելության համար՝ իր հիացմունքը արտահայտելով Կալկաթայի 300-ամյա Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու մասին՝ նշելով որ վերջինն ավելի հին է, քան նահանգապետի պալատը:

Նա նաև հպարտությամբ է նշել, որ հայերը Կալկաթայում ունեն 188-ամյա կրթօջախ, որն այսօր էլ կրթում և դաստիարակում է հայ աշակերտներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: